1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քթներն ուրիշի անկողին խոթելու փոխարեն ավելի լավ է գիրք կարդան ու մի բան սովորեն. Մելինե Դալուզյանը պատասխանում է իրեն նույնասեռականության մեջ մեղադրողներին

Այսօր Facebook-յան օգտատերերից մեկը գրառմամբ հանդես եկավ, որը կրում էր «Մելինե Դալուզյանը չբավարարվեց սեռափոխությամբ, հիմա էլ անցել է ԼԳԲՏ համայնքին պաշտպանելու գործին» վերտառությունը: Խոսքն, իհարկե, վերաբերում է հայ մարզուհի, Հայաստանի բազմակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծանրամարտի աշխարհի առաջնության մրցանակակիր, Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ գյումրեցի Մելինե Դալուզյանին:

Նման գրառման պատճառ հանդիսացել է մարզուհու facebook-ի նկարը, որը գունավորված է ծիածանի գույներով՝ ի նշան ԼԳԲՏ հավասարության: Aysor.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞վ է պայմանավորված նրա՝ սեռական փոքրամասնությունների օգտին հանդես գալու որոշումը:

«Երեկ հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի օրն էր, այդ պատճառով էլ փոխել եմ նկարս: Ես բազմիցս ասել եմ՝ ոչ-ոք իրավուքն չունի ոտնահարել, խախտել սեռական փոքրամասնությունների իրավունքները՝ պայմանավորված նրանց գենդերային ինքնությամբ կամ սեռական կողմնորոշմամբ: Դա մարդու իրավունքների խախտում է», – մեզ հետ զրույցում պարզաբանեց սպորտսմենուհին:

Հարցին, թե արդյոք համապատասխան կազմակերպությունն է նրան խնդրել այս կերպ աջակցել իրեն՝ պատասխանեց. «Ոչ, ինձ ոչ-ոք նման բան չի խնդրել, դա իմ ցանկությունն ու կամքն էր: Այստեղ խնդրելու հարց չկա, այլ կա գիտակից մակարդակի և իմացության դրսևորում: Ես շատ եմ կարդացել ու շատ լավ գիտեմ, որ սա ոչ թե խնդիր է, այլ պարզապես մարդիկ չեն ցանկանում հասկանալ մյուսներին ու նրանց կոչում են փոքրամասնություն: Այսօր ոչ-ոք չի ուզում հաշվի առնել մարդու իրավունքները: Քթներն ուրիշի անկողին խոթելու փոխարեն ավելի լավ է գիրք կարդան ու մի բան սովորեն: Թող ամեն մեկը մի հատ նայի՝ ի՞նչ է արել այս ազգի համար, ո՞վ է այս ազգի համար: Երբ ազգի անունից ես խոսում, ասում, թե խորտակում եք այս ազգը, ինքդ ի՞նչ ես արել այս ազգի համար»:

Վերջին տարիներին՝ ելնելով Մելինեի արտաքին տեսքից, կեցվածքից և հագ ու կապից՝ հաճախ են խոսում այն մասին, որ մարզուհին նույնասեռական է: Սակայն այս խոսակցությունները նրան այնքան էլ չեն անհանգստացնում: «Ընդհանրապես, ինձ իրենք չեն կարող վնասել, ամեն մարդ առաջին հերթին ինքն իրեն է վնաս տալիս: Ես ոչ-ոքից վախենալու բան չունեմ: Այսօր իրենք կանգնել ասում են՝ բա որ մեր պապերը տեսնեն… Ի՞նչ է, ձեզ թվում է ձեր պապերի ժամանակ չե՞ն եղել այդ գեյերը: Միշտ էլ եղել են, ուղղակի այն ժամանակ բռնություններն ավելի շատ են եղել ու մարդիկ վախեցել են խոսել: Այսօր եկել է այն ժամանակը, որ ավելի ճիշտ է մեր խոսելը: Վերջապես եկել է մի պահ, երբ բոլոր մարդիկ ցանկանում են ազատ ապրել, և ոչ մի կապ չունի՝ ինքը գենդերային ինքնությամբ, սեռային կողմնորոշմամբ ով է: Ինքը մարդ է ու բոլորիս հետ հավասար իրավունքներ ունի: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ես համալրում եմ նույնասեռականների շարքերը, ապա ես չեմ պատրաստվում ոչ հերքել, ոչ էլ որևէ պատասխան տալ այդ հարցին: Նորից եմ կրկնում՝ դա յուրաքանչյուրիս անձնական կյանքն է, ամեն մեկն ինքն է որոշում՝ բարձրաձայնել, կամ ոչ այդ մասին: Անձամբ ես պարզապես ոչինչ չեմ ասում, ով ինչ ուզում է՝ թող մտածի: Ոչ խնդիր ունեմ, ոչ վախենալու բան», – ասաց Մելինե Դալուզյանը:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan