Երևանում «էտնա» ռեստորանային համալիրի մոտ կին վարորդը Nissan March-ով հայտնվել է ձորում. կան վիրավորներ
Հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Nissan March մակնիշի 34 NF 267 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում «էտնա» ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վարորդն ու ուղևորը երիտասարդ աղջիկներ են և նրանց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները, ովքեր մինչ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը` տեղում ցուցաբերեցին օգնություն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները; Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկութունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
