Առեղծվածային դեպք Երևանում. Նուբարաշենի ավտոշուկայի խաչմերուկում դաժան ծեծի հետևանքով տղամարդը մահացել է
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բուժբրիգադը կանչով մեկնել է Նուբարաշենի խճուղի, որտեղ Նուբարաշենի ավտոշուկայի խաչմերուկում հայտնաբերել են տղամարդու դի: Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդը մահացել է մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը 58-ամյա Եղիշե Մանուկի Խաչատրյանն էր:
