Հրամանատարն ասել ա՝ սպասի քեզ նենց տեղ կուղարկեմ, որ գնաս հետ չգաս. բանակում մահացած զինծառայողի մայր
ԼՂՀ պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ջոկի գնդացրորդ Թեմուր Սլոյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել ջոկի հրամանատար Կամո Հովհաննիսյանի հետ եւ չէր կարող սպանել նրան, այնուհետեւ ինքնասպան լինել: NEWS.am-ի հետ զրույցում Թեմուրի մայրը՝ տիկին Խանումը, պատմեց, որ Թեմուրը, երբ դեկտեմբերին բանակից արձակուրդ է եկել, պատմել է, որ բանակում մտերիմ է եղել նրա հետ, խնդիրներ չի ունեցել ծառայակիցների հետ, միակ խնդիրն այն է եղել, որ հրամանատարներըից մեկը մի անգամ սպառնացել է նրան:
«Վերջին անգամ, երբ օտպուսկ էր եկել, տրամադրություն չուներ, հարցրի՝ աֆիցեռներդ հո չեն նեղացնում, ասաց՝ մամ, մյուսներին հա, բայց ես թույլ չեմ տալիս: Հետո պատմեց, որ մի օր հրամանատարներից մեկը ոտքերով զինվորներից մեկի գլխին է խփել ու ասել՝ ոչ մեկ չմոտենա, ասում ա՝ իմ խղճին ազդեց, մոտեցա, ասի ինչ ես անում՝ սպանեցիր, հետո հրամանատարն ասել ա Թեմուրիս՝ սպասի քեզ նենց տեղ կուղարկեմ, որ գնաս հետ չգաս»,-պատմեց տիկին Խանումը:
մանրամասն՝news.am-ում
