1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հենց այդ անհասցե հայտարարություններից էլ օգտվեց Ադրբեջանն ու ականատես եղանք վերջինիս ապրիլյան ագրեսիային

Fnews.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

-Պարոն Համբարյան, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպում։ ԵԱՀԿ-ն արդեն հայտարարել է, որ չի մասնակցի այդ հանդիպմանը: Ի՞նչ է սա նշանակում։

-Սա նշանակում է այն, որ ռուսական կողմը ցանկանում է կրկին առաջին ջութակի տեղը ստանձնել այս բանակցային գործընթացում, որը եղել էր մինչև Կազանի նախատեսված հանդիպումը: Շատ լավ գիտենք, որ բոլոր հարթակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ իրենք գործում են համատեղ, բայց բոլորս էլ շատ լավ գիտենք նաև, որ այդ համատեղ գործելը ուտոպիա է: Միացյալ նահանգներն ու Եվրամիությունն ունեն իրենց սեփական տեսակետը այս կոնֆլիկտի վերաբերյալ և իրենց սեփական շահերը` մեր տարածաշրջանում: Ինքնըստինքյան դա որևիցե կերպ պետք է արտահայտվեր: Եվ արտահայտվեց արդեն հիմա, երբ որ ՌԴ-ի նախագահի միջնորդությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու հանդիպում: Նախապես ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ այդ հանդիպումը բացարձակ ոչ մի կապ չունի ԵԱՀԿ միսնկի խմբի համանախագահության հետ և այդ հանդիպումը կազմակերպվել է հենց ՌԴ ղեկավարը Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ:

-Ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից։

-Այս հանդիպումից որևէ ակնկալիք ես չեմ տեսնում: Թեև սրանից առաջ էլ ակնկալիքներ չկային, բայց հիմա` առավել ևս. ինչքան էլ Ռուսաստանը մենաշնորհային դիրք ունի Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գրծում, ինչպես Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկեը, այնուամենայնիվ թե' Եվրամիությունը, թե' Միացյալ նահանգներն իրենց սեփական քաղաքականությունը վարելով` ամեն ինչ անելու են, որ Ռուսասատանի դիրքերը թուլանան ու կոնֆլիկտի կարգավորման գործում առաջատարը լինելու ՌԴ-ի ցանկությունը լիովին չիրականանա:

-Քաղաքական շրջանակներում խոսվում է այն մասին, որ սեղանին դրվելու է փաստաթուղթ, որի հիմքում ընկած կլինեն մադրիդյան սկզբունքները: Ի՞նչ կարող է խոստանալ սա հայկական կողմին:

-Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ կողմ ենք մադրիդյան սկզբունքներին ու խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմն է միշտ դեմ եղել դրան: Խնդիրն այստեղ այն է, թե Պուտինին ինչպես կհաջողվի Իլհամ Ալիևին պարտադրել շարունակել մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունները: Ես նաև տեղեկություն ունեմ, որ Կազանի փաստաթուղթն է դրվելու, որի մշակման համահեղինակներից մեկը ռուսական կողմն է: Այստեղ էլ խնդիր կա, քանի որ երբ մենք ժամանակին հայտարարում էին, որ ստորագրել եմք Կազանի փաստաթուղթն ու բանակցությունները շարունակել այս փաստաթղթի հիման վրա, ապա ադրբեջանական կողմը չներկայացավ այդ հանդիպմանը: Եթե այս 2 փաստաթղթերի շուրջ են լինելու բանակցությունները, ապա մենք համաձայնություն միշտ էլ տվել ենք և հրաժարվողը եղել է Ադրբեջանը: Սակայն Մինսկի խմբի համանախագահները ո՛չ համատեղ, ո՛չ էլ առանձին հայտարարություներում երբեք չեն հնչեցրել, թե կողմերից որ մեկի պատճառով են բանակցություններն անհաջող ընթանում: Ու խնդիրը սա է, քանի որ մենք հանդիպում ենք լղոզված ու անատամ հայտարարությունների, որոնք ձեռնտու են Ադրբեջանին: Հենց այդ անհասցե հայտարարություններից էլ օգտվեց Ադրբեջանն ու ականատես եղանք վերջինիս ապրիլյան ագրեսիային:

-Ի՞նչ հնարավոր զարգացումններ են սպասում հանդիպումից հետո: Հնարավո՞ր է արդյոք պատերազմական գործողությունների վերսկսկում:

-Ես չեմ կարծում, որ հիմա Ադրբեջանը քայլեր ձեռնարկի, քանի որ գիտեք, Ադրբեջանում սպասվում են «Ֆորմուլա-1»-ի Եվրոպայի գրան պրիի մրցումները և ադրբեջանական կողմը մեծ գումարներ ու ջանքեր է ներդրել, որ «Ֆորմուլա-1»-ի միջոցով նաև գոցազդվի պետությունը: Այստեղ ուրիշ հարց կա. Մենք շարժվում ենք Ադրբեջանի խաղի կանոններով ու նախահարձակ լինելու փոխարեն հակահարված ենք տալիս միայն: Այսինքն մենք նայում ենք Ադրբեջանի վարած քաղաքականությանն ու նոր պատասխան տալիս. Դա սխալ է: Ես հիմա շատ մեծ ուրախությամբ կլսեի, որ հայկական կողմը շատ մեծ ու շեշտակի հարված է հասցրել ադրբեջանական դիրքերին, որպեսզի ցեխ շպրտի Ադրբեջանում անցկացվող այս խաղարկության վրա: Բայց մենք նստել ու սպասում ենք, որ «Ֆորմուլա-1»-ը  հենց ավարտվի՝ Ադրբեջանը նորից սկսի իր ագրրեսիվ գործողությունները հայկական կողմի նկատմամբ … Ամբողջ աշխարհում է ընդունված՝ հարգում են ուժեղներին ու երբեք հաղթողին ոչ-ոք չի քննադատում: Դուք տեսե՞լ եք, որ հաղթողը քննադատվի. հաղթողը միշտ ուժեղ է և ճիշտ…

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan