Չպարզված հանգամանքներում բանակում մահացած 19-ամյա Հրանտը ընտանիքի միակ տղան էր. նա 3 օր հետո պետք է բժշկի օգնական նշանակվեր. նոր մանրամասներ
Դեռեւս չպարզված հանգամանքներում հունիսի 17-ին մահացած 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանը ընտանիքի միակ տղան էր: Իրենից փոքր մեկ քույր ունի: Հրանտը մեկ տարի է, ինչ ծառայել է եւ 3 օր անց պետք է ֆելդշեր` բժշկի օգնական նշանակվեր:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մրգավանի գյուղապետ Արմեն Հարությունյանը:
Հրանտը մինչեւ ծառայության մեկնելը` բժշկական քոլեջում է սովորել, երազել է բժիշկ դառնալ: Հրանտի մայրը մանկավարժ է, հայրը մեկնել էր արտագնա աշխատանքի, սակայն հեռախոսազանգով տեղեկացրել են կատարվածի մասին եւ գիշերը արդեն Հայաստանում է եղել: Նրանց ընտանիքը ապրել է Աշտաշատում, սակայն Հրանտին հուղարկավորելու են հայրենի գյուղում:
