Խոշոր և ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Opel-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին, ոստիկանության ծառայողը տեղում մահացել է
Այսօր, հունիսի` 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում, Opel մակնիշի 34 AQ 842 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել եկարթբետոնե արգելապատնեշներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել ոստիկանոթյան Սևանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորութամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին , որ մահացածը ոստիկանական համազգեստով էր և նրան հիվանդանոց են ուղեկցել Վ. Աղեկյանը, Ս. Հակոբյանն ու Ա. Շահնազարյանը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորութամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցի բնակիչ, 24-ամյա Նարեկ Ադամյանն էր, ով աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գնդում (կարմիր բերետավոր):
