Ս. Վ. ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ տեսողության շտկում բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով` կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն
Ս. Վ. ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
տեսողության շտկում բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով`
կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն
ՄԻԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ամերիկյան <<ALCON>> ֆիրմայի
ֆեմտովարկյանային լազեր FS200
Տեսողության տարբեր խանգարումների կորեկցիայի մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում: Հայաստանում՝ ի դեմս Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի, ներդրվում ու կիրառվում են ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները:
Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման տասնամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր կենտրոնում կատարվել է ավելի քան 8 500 լազերային վիրահատություն /ՖՌԿ, LASIK /, որոնց արդյունավետության ու առավելության ապացույցն են օրեցօր աճող հիվանդների վստահությունը:
2010 թ.-ին առաջինը Հայաստանում Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի ՛՛Ախտորոշիչ և լազերային վիրաբուժության ՛՛ բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ելենա Ալեքսանդրի Մալայանն է կատարել տեսողության լազերային շտկում՝ LASIK` ռեֆրակցիոն վիրաբուժության նոր եղանակով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի շտկման նպատակով:
2014թ.-ի մարտից Ս.Վ.Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նորագույն եղանակի իրագործումը՝ Ֆեմտո-LASIK-ը. Այս մեթոդից կարող են օգտվել բարակ եղջրենիով և բարդ ռեֆրակցիայով հիվանդները:
Ֆեմտովայրկյանային լազերը վայելում է ամբողջ աշխարհի ռեֆրակցիոն վիրաբույժների վստահությանը և 1999 թ.ին արժանացել է Նոբելյան մրցանակի:
Մեխանիկական ներգործության բացակայությունը ֆեմտո- LASIK-ի բացառիկ յուրահատկությունն է, ինչի շնորհիվ, զգալիորեն նվազում է շտկման միջամտության անվտանգությունը և հետվիրահատական բարդությունների հավանականությունը:
Ֆեմտո-LASIK եղանակի առավելություններն են.
• Բարձր արդյունավետություն: Կողմնակի երևույթների առաջացման նվազագույն հավանականությամբ և նվազագույն վերականգնման ժամանակահատվածում ձեռք բերվող առավելագույն տեսողություն:
• Ֆեմտո-LASIK-ի լազերային շտկման ընթացքում հիվանդն իրեն հարմարավետ է զգում, ողջ միջամտության ընթացքում պահպանվում է տեսողական ֆունկցիան՝ բացառելով աչքերի առջև մթության զգացումը:
• Տեսողական ֆունկցիայի գերարագ վերականգնում:
• Մակերեսային լաթի ձևավորման ժամանակ կտրվածքի բացակայություն:
• Եղջրենու լաթի ձևավորվում ընդամենը վայրկյանում:
• Բարակ եղջրենու դեպքում շտկում կատարելու հնարավորություն:
• Ապահովում առավելագույն տեսողություն ցածր լուսավորության պայմաններում /մթնշաղ,գիշեր, անձրև կամ մառախուղ/:
• Եղջրենու լաթի անհատականացում
Դուք հնարավորություն ունեք ոչ միայն ձերբազատվել ակնոցներից և կոնտակտային ոսպնյակներից, այլև ձեռք բերել լիարժեք կյանք:
FEMTO-LASIK եղանակը արագություն է, երաշխավորված արդյունք, վստահելիություն և կանխատեսելիություն:
www.eyecenter.am
www.emalayan.com
Հեռ: + 374 10 35 49 81, + 374 91 21 10 09
