Քննչական վարչությունը պարզել է խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով 6 վիրավորների ինքնությունը. պարզվում է` ով է վարել Toyota-ն
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է` հունիսի 27-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորներն են` Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 33-ամյա Վալերի Ամիրյանը, նրա ուղևորներ` համագյուղացիներ, 25-ամյա Մարգարիտ Ամիրյանը, 1-ամյա Մանե Ամիրյանը, 58-ամյա Ռիտա Ամիրյանը, 87-ամյա Մարգուշա Հարությունյանը և Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ, 44-ամյա Ռուզաննա Գրիգորյանը: Նշված անձինք տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Toyota 77 ՍՍ 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 27-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու և Զաքարիա Սարկավագի փողոցի խաչմերուկում, բախվել էին Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ 33-ամյա Վալերի Ամիրյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 LL 672 համարանիշի և Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու 6-րդ նրբանցքի 7-րդ տան բնակիչ, 36-ամյա Գագիկ Ներսիսյանի վարած Toyota մակնիշի 77 UU 600 համարանիշի, ավտոմեքենաները: Վերջինը բախվել էր նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 876 OF 61 համարանիշի տաքսի ավտոմեքենային, իսկ 06-ը գլխիվայր շրջվել էր:
