1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Այսուհետ մենք կունենանք ոչ թե արտահերթ նիստեր, այլ արտահերթ «սխոդկաներ»

Մազ էր մնում ասելու, որ քաղաքական թատրոնի ամառային սեզոնը հայտատարվում է փակված, երբ լեզվի մի հարվածով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ալեկոծեց քաղաքական դաշտն ու այնտեղ հանգրվանած մանդատավորներին, որոնցից շատերը ըստ էության կուսակցական կամուֆլյաժի տակ փորձում են «կեղտոտ ջրում ձուկ բռնել»: Եւ հատկանշականն այն է, որ այս օրերին այդ գործին հատկապես լծվել են «ընդդիմադիրա- ժողովրդավարա-այլընտրանքա-ոչ իշխանային հատվածի»՝ «իշխանամետ-ընդդիմադիրները»… Կարճ ասած, այս օրերին «հայրը՝ զավակին չի ճանաչում»: Այստեղ խոշոր բացահայտումներ են կատարվում միայն քաղաքական պապաներին ջրի երես հանելու ուղղությամբ:

Փաստորեն պատգամավոր Փաշինյանի հայտարարությունից պարզ է դառնում, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լուրջ ռիչակներ ունի «բամփելու» ոչ միայն իշխանական մանր-մունր չինովնիկներին, այլ նաեւ իշխանությունից իրենց դուրս համարող քաղաքական թիմերին:

Մի խոսքով, Փաշինյանը մի զարկով խառնեց խաղաթղթերն ու «կոնին» դրեց Բարգավաճ Հայաստանի վարկն ու հեղինակությունը...

Արգամի՛չ, էս ի՞նչ հաշիվ ա, ուտեչկեք ա, որ գնում ա... Բա եթե ջղայնանալու հնարավորություններ կային՝ բոլորին հայտնի քաղաքական գործընթացների ժամանակ, ինչո՞ւ գործը հասավ բամփելուն...
Արգամիչ, կարո՞ղ ա ջղայնացել ես...
Էդ դեռ կերեւա:
Հիմա գանք քաղաքական թատրոնի երկրորդ արարքին.այսօր խորհրդարանում պատգամավոր Փաշինյանը, ով շատերի գնահատմամբ փորձում է մոնոպոլացնել ընդդիմադիր դաշտը, բանից պարզվեց, որ ոչ միայն ԲՀԿ-ին հիշեցրեց իր անցյալն ու ներկան, այլ նաեւ հիշեց վերածնված ՕԵԿ-ին, որի ժամանակ էլ «մարտում հերոսաբար կռիվ տվեց» ՕԵԿ խմբակցության ղեկավար, առյուծասիրտ Հեղինե Բիշարյանը:
Եւ այսպես, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ իրենց քննադատող ելույթի ժամանակ գոռում էր. «Համբալ, շիշը կտամ գլխիդ»:

Իր ելույթի ընթացքում Հեղինե Բիշարյանն էլ հայտարարեց. «Եթե այստեղ եկել եք, պատմում եք ողորմելի, լրագրողական մակարդակի գնահատականներով, ներողություն եմ խնդրում բոլոր պարկեշտ լրագրողներից, դա դեռ չի նշանակում, որ այդ ձեռագիրն աշխատելու է այսուհետ: Դուք ձեր քթին ուտելու եք, ձեր ասածների համապատասխան պատասխանները լինելու են: Մարտի մեկի արյունը հենց քո վրա է, որովհետև ժողովրդին մոլորեցնելով, պարահրապարակ անելով, հեղափոխության կոչեր անելով տարաք հեղափոխության և խղճներդ հանգիստ նստեցիք: Կանչել էիք ժողովրդին, տեր կանգնեիք, տանեիք ձեր հեղափոխությունը մինչև վերջ: Կյանքը ցույց տվեց, թե ով էիք և ինչ կարող էիք անել»,- Փաշինյանին դիմեց Հեղինե Բիշարյանը:

Նա նաև Փաշինյանին հարցերը դրսում լուծելու առաջարկ արեց. «Չափներդ ճանաչեք, եթե չափվելու տեղ եք ուզում, եկեք դահլիճից դուրս: Եթե շատ ուժեղ տղերք եք, եկեք տղայական ռազբորկի, ոչ թե էստեղ վազելով երկու բառ ասեք ու թռեք»:
Ըստ ամենայնի, քաղաքական «ռազբորկաների» հանրագումարում, Հայաստանում մենք շուտով կունենանք նոր քրեական հեղինակություններ, ովքեր գողական աշխարհը կհամալրեն ականավոր դեմքերով:
Հայրենի մանդատավորներից շատերը կբռնեն գողական աշխարհի ճանապարհը... Գուցե ոմանք ճշտով գնան ու վայելեն գողերի ու գողականների հարգանքը, որից հետո արդեն խորհրդարանում տեղի կունենան ոչ թե արտահերթ նիստեր, այլ արտահերթ «սխոդկաներ»:

Հիմա դուք գողական ե՞ք, թե՞ դեպուտատ…ընկեր մանդատակիրներ:

Դե ինչ, մեզ մնում է հաջողություններ մաղթել
ՀՀ-ի նորագույն գողական գնացողներին՝ իրենց կյանքի նոր ո ւ դժվարին փուլում:
Հուսով եմ, Ձեր կյանքի այս կարեւորագույն եւ լրաջագույն «բարեփոխումների» էտապում վաստակ ու հարգանք ունեցող գողականները, թոշակի չեն գնա:

Գայանե Զարգարյան

Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ... «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչա... Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք... Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափ... Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan