Video «Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի». այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
Այսօր հայ թատրոնի մեծանուն վարպետներից մեկի, «զարմանահրաշ արտիստ» Մհեր Մկրտչյանի՝ ժողովրդի կողմից սիրված Ֆրունզի ծննդյան օրն է:Ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։
1953 թ-ին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորել գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշյան)։ 1959 թ-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում:Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։
«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»,- ասել է Մհեր Մկրտչյանը:
«Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի».