Նարեկ գյուղում Հովիկ Աբրահամյանի այգիները ծաղկելու են Ազատ գետի կիրճի չորացման հաշվին. Գառնեցիները՝ նոր մարտահրավերի առաջ.VIDEO
Ազատ գետի գլխին սև ամպերը նորից հավաքվում են։ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը կառուցելու համար Ջրային տնտեսության պետական կոմիտեն Ազատ գետի ջրից աչքը չի կտրում։ Չնայած ծրագիրը չեղարկելու մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը` Քաղցրաշենի ոռոգման համակարգը կառուցվելու է։ Ջրային տնտեսության պետական կոմիտեն մշակել է փոխզիջումային նախագիծ, որով նախատեսում են Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի գլխամասային հանգույցը տեղափոխել Ազատ գետի հունով 5.2 կմ ներքև՝ Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք։
«Փոխզիջումային» անունն ստացած նոր մոտեցումը Ազատի կիրճի էկոհամակարգի պահպանման խնդիրը չի լուծումը, փոխարենը գառնեցիների պայքարն է դժվարացնում։ Մասնագետների կարիք են զգալու։
Ազատ գետի ջուրը խողովակով տանելու դեպքում կիրճի գեղատեսիլ բնությանն անապատացման վտանգ է սպառնում։ Էնդեմիկ բուսատեսակները չորանալու են, կարմիր գրքում գրանցված կենդանիներն՝ անհետանալու։
Գառնեցիները պնդում են՝ Նարեկ գյուղում գտնվող վարչապետի այգիները ոռոգելու համար Ազատ գետը բավարար ջրային պաշար չունի։ Վարչապետի այգիները ծաղկելու են Ազատի կիրճի չորացման հաշվին։
Բնությունը ոչնչացնելու փոխարեն՝ գառնեցիներն առաջարկում են Ազատի կիրճը դարձնել Հայաստանի զբոսաշրջային վայրերից մեկը։
Ոչ մի կաթիլ Ազատ գետից։ Գառնեցիները զիջման եզրեր չեն տեսնում։ Կառավարության նետած նոր ձեռնոցն էլ ընդունում են՝ պայքարը շարունակելու հաստատակամությամբ։
Մանրամասները՝1-in.am-ի տեսանյութում: