1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ամեն մեկս մեր տեղում պետք է փորձենք ամեն ինչ անել, որ մեր երկրում կարողանանք մի քար ավել դնել, ու դժվարությունները հաղթահարել...

Շուտով կունենանք էլիտար ու դասական կոնյակների նոր թանգարան 

Մոտ ժամանակներս Հայաստանում կբացվի գինու եւ հատկապես կոնյակի հատընտիր տեսականիները ներկայացնող եւ եվրո ստանդարտներին համապատասխանող մի նոր գործարան, որն իր ներկայացվածությամբ ու աշխատանքի մեջ որդեգրած սկզբունքների համաձայն, փորձելու է նոր ձեռագիր թողնել հայկական շուկայում եւ հատկապես կոնյակի արտադրության ոլորտում:

Եւ այդ ամենը իրականցվելու է ԱԺ-ի երկարամյա պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի նախաձեռնությամբ, ով Հայաստանի տնտեսության ոլորտում դեռեւս 90-ական թվականներից կարողացել է լուրջ ավանդ եւ ձեռքբերումներ ունենալ:
Տարիներ շարունակ պատգամավորին պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ապակյա տարաների արտադրությամբ, նախ կարողացել է Կոտայքի մարզի բնակիչների համար բազում աշխատատեղեր ստեղծել, եւ բացի այդ իր ծավալած գործունեության շնորհիվ մշտապես կարողացել է առաջատարի դիրքերը ամուր պահել:
Հավանաբար այս եւ այլ մի քանի գործոններով պայմանավորված էլ, Մելիք Մանուկյանը ձեռնամուխ է եղել նոր մտահղացում իրականացնելու գործին, որը կյանքի կոչելու համար իրականում լուրջ ներդրումներ եւ քայլեր են կատարվում:

DSC00877

Նկատենք, որ Մ. Մանուկյանն այս օրերին, ինքն անձամբ է հետեւոմ գործարանի կառուցապատման աշխատանքներին, եւ փորձում է դետալ առ դետալ, ամեն մի անկյուն հետաքրքիր, ավանադական, յուրովի ու նորաոճ դարձնել:

Ի դեպ պատգամավորը շատ լավ նկարում է, եւ այն քանդակները որոնք նախատեսում են գործարանի համար՝ ընթացքում նաեւ պատգամավորի ձեռքի տակով էլ են անցնում…
Ավելին, Մելիք Մանուկյանի հետ ունեցած զրույցի ընթացքում տեղեկացանք, որ գործարանի կառուցման համար ամեն մի նմուշ, ամեն մի օգտագործվող նյութ ունի իր նշանակությունն ու խորհուրդը.որսդան կարմիրից մինչեւ Արեւմտյան Հայստանից`(Կիլիկիայից) տեղափոխված քարի ընտրություն, որն իրակնում գործարանին շատ ինքնատիպ ու հայեցի շունչ է հաղորդում:

Մ. Մանուկյանը մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում նշեց նաեւ, որ առաջին՝ (Կիլիկիո քարը) դրվել է 2015 թվականի գարնանը՝ հայոց մեծ եղեռնի հարյուրամյակին ընդհառաջ:
«Ես համարել եմ, որ այն ինչ կառուցում ենք ի վերջո բոլորինն է, միայն մերը չէ: Դա դա մի գեղեցիկ ու հայեցի անկյուն՝թանգարան է լինելու, ուր հայկականը, ավանադկանն ու լավագույն է ներկայացված լինելու: Սա է հայի տեսակը. մեր ժողովուրդը ստեղծող է, պրպտող ու աշխատասեր, իսկ սա մի անկյուն կլինի, ուր տարբեր երկրներից ժամանող մարդիկ՝Հայստան այցելող հյուրերը կարող են պատկերացում կազմել մեր ՝ հայերիս մասին: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հայի ձեռագիրը ինքնատիպ լինի, ինչը դարեր շարունակ արել են մեր պապերն ու նախնիները»:

DSC00867

Լինելով զտարյուն Մշեցու թոռ՝ Մելիք Մանուկյանը անկեղծանում է, որ իր համար ուրիշ իմաստ ունի նախնյաց կանչը…Ըստ նրա ոչինչ հենց այնպես չի լինում. «Աստծո մատը միշտ պիտի խառը լինի, որ կարողանաս գործդ հաջողությամբ ավարտին հասցնել: Ամեն մի գործի մեջ երբ հոգի ես դնում՝անպայման պատասխանը ստանում ես…», նկատում է պատգամավորը:

Ճշտող հարցին, թե Մ Մանուկյանի նոր գործարանի մուտք գործելու դեպքում (հատկապես որ այն մոտավորապես լինելու է էլիտար ու դասական կոնյակների թանգարան), արդյո՞ք այդ ոլորտի ներկայացուցիչները ի դեմս նոր գործարանի մրցակից չեն տեսնի եւ խանդով չեն վերաբերվի այս նոր ու հետաքրքիր նախաձեռնությանը, պատգամավորը նշեց, որ ինքը բնավ այդ կարծիքին չէ.
«Բոլորն էլ իմ ընկերներն են, եւ ես կարծում եմ որ նրանք ուրախ կլինեն իմ հաջողությունների համար: Իրենք էլ երբ որ ինչ-որ մի նոր բան են ձեռնարկել, ես էլ նրանց եմ սրտանց շնորհավորել եւ իրականում շատ ուրախ եմ եղել՝իրենց ունեցած ձեռքբերումների համար: Ինչի պիտի խանդով վերաբերվեն, երբ այդ նույն գործարանում նախատեսված է հատուկ անկյուն՝այո կարելի է ասել թանգարան, ուր ներկայացված են լինելու տարբեր գործարանների լավագույն տեսականիները: Կարելի է ասել ներկայացված է լինելու է ոսկե ընտրանի: Երբ մարդ լավ գործ է ուզում անել, ու դրան մասնակից են լինում բոլորը, ինչի պիտի խանդի կամ մրցակցության հարց առաջանա: Չեմ կարծում որ այս համեստ նախաձեռնությունը բացի ողջունելուց, կարելի է վատաբանել: Վա՞տ է, որ մեր երկում ենք ներդրումներ անում ու փորձում ենք նաեւ այս կերպ աշխատատեղի ու մարդկանց ապրուստի հարցը լուծել:

Ճշտող հարցին էլ, թե այնուամենայնիվ տեսնո՞ւմ է Մելիք Մանուկյանը իրեն հաջորդ խորհրդարնում թե ոչ, եւ արդյո ՞ք կա եռանդ նորից մտենլու քաղաքական գործընթացների մեջ, պատգամավորը նկատեց. «Գիտեք, մարդու մեջ երբ եռանդը կորում է, ուրեմն նա չի ապրում: Իսկ քանի այդ ուժը, եռանդը կա, դու ապրում ես…Կլինեմ թե ոչ խորհրդարանում, այս պահին որեւէ բան ասել չեմ կարող: Ժամանակը կգա՝բարին հետը: Ինձ համար կարեւորն այնն է, որ մեր ժողովուրդը կարողանա ավելի բարեկեցիկ ու ապահով ապրել, որ կարողանա վաղվա օրվա հանդեպ իր հույսը չկորցնել, ու կարեւորը՝միշտ սիրել ու պահպանել իր հայրենիքը:
Ամեն մեկս մեր տեղում պետք է փորձենք ամեն ինչ անել, որ մեր երկրում կարողանանք մի քար ավել դնել, ու դժվարությունները հաղթահարելով առաջ գնալ:

Ի դեպ, տեւական ժամանակ համացանցում լուրեր էին պտտվում, որ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող «Սարանիստ» գործարանի հարեւանությամբ վեր է խոյանում պատգամավորի նոր սեփական վեհաշուք ու շքեղ դղյակը: Այնինչ վերջնականապես պարզվեց, որ այդ նույն դղյակը ոչ թե պատգամավորի առանձնատունն է, այլ իրականում այն գինու եւ կոնյակի  արտադրության համար նախատեսված դղյակ-թանգարան է, որն էլ մոտ ապագայում իր հյուրընկալ դռների կբացի բոլոր հետաքրքրասերների ու հայ հանրության  առաջ:

Հաջորդիվ կներկայացնենք պատգամավոր Մելիք Մանուկյանի ունեցած վարկանիշը՝ իր իսկ ընտրատարածքում:

 

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan