Պետք է խնդիրը լուծեն ոչ թե փողոցում հավագված հայհոյող ինչ-որ կերպարները, այլ քաղաքական, պետական և հասարակական գործիչները
Բռնությունը նռնություն է ծնում: Դա վերաբերում է բոլոր կողմերին: Եթե մենք չենք կարողանում պատմությունից դասեր քաղել, գոնե վերջին 25 տարիներին մեր մաշկի վրա զգացածը չենք կարող մոռանալ: Ամեն ինչ պետք է անել, որ խնդիր լուծեն ոչ թե փողոցում հավագված հայհոյող ինչ-որ կերպարները, այլ քաղաքական, պետական և հասարակական գործիչները: Դչա համար պետք է խոսել, հանդիպումներ կազմակերպել, ոչ թե Նիկոլին հիմար մեղադրանքներ ներկայացնել: Մի վախեցեք ՖԲ-յան սուտ ամոթանքներից և փողոցում հավաքվածների հայհոյանքներից: Դա հիմա էական չէ: Էականը խնդրի ԱՆԱՐՅՈՒՆ լուծումն է.... ցանկացած գնով, բայց անարյուն: Որովհետև ամենավեհ գաղափարն անգամ չարժե մեկ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ