Վանաձորի բանտի աշխատակիցները հայտնաբերել են իրենց գործընկերոջը՝ պարանոցի և ձեռքի երակները կտրած
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները Վանաձորի բանտի հարևանությամբ գտնվող կիսակառույց եռահարկ շենքի նկուղում հայտնաբերել են Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 54-ամյա Հարություն Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել պարանոցի և ձեռքերի երակների կտրվածքներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հովհաննիսյանն աշխատում է «Վանաձոր» ՔԿՀ-ում՝ որպես կրտսեր մասնագետ: Նա ամուսնալուծված է և բնակվում է միայնակ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
