Հայաստանյան խանութներում բրենդային ապրանքի անվան տակ չինական արտադրանք է վաճառվում
Հայաստանյան բրենդային խանութներում չինական արտադրության ապրանքը վաճառում են բրենդային ապրանքի անվան տակ: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ փաստն արձանագրել է «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պետրոսյանը:
«Խորհուրդ եմ տալիս բրենդային ապրանքը չինականից տարբերել կարերի միջոցով: Բրենդային ապրանքի կարերն ավելի կոկիկ են, ծայրերին թելեր չկան: Բրենդայինի տակ վաճառում են չինական ապրանք, որը ոչ մի որակական ցուցանիշների չի ենթարկվում»,- ասել է Պետրոսյանը:
Վերջինս սպառողներին խորհուրդ է տվել այսպիսի դեպքերում դիմել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որը պարտավոր է այս ոլորտում վերահսկողություն սահմանել:
armtimes.com