1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Տան դուռը՝ բաց, աղջկաս հողաթափերը՝ անկանոն ընկած… Տավուշցի երիտասարդը հավանած աղջկան փախցրել է տան պատշգամբից

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Ատոմ Ս.-ի ու նրա երեք ընկերների գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:

Չորս ամբաստանյալները Տավուշի մարզի բնակիչներ են, ամենաավագը 26-ամյա Ատոմն է, նրա 23-25-ամյա ընկերները՝ Սարգիսը, Գարիկն ու Վարուժանը, ըստ մեղադրանքի, օգնել են Ատոմին, որ ամուսնության նպատակով առևանգի նույն մարզի 21-ամյա բնակչուհի Նաիրա Ծ.-ին (անունը փոխված է):

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտի 17-ին, ժամը 11-ի սահմաններում Ատոմը Նաիրայի տան պատշգամբ է գնացել, հենց պատշգամբից աղջկան գրկել ու բացահայտ առևանգել է: Նաիրային նա ստիպողաբար նստեցրել է Սարգսի վարած մեքենայի հետևի նստատեղին, Գարիկն օգնել է նրան, իսկ Սարգիսը մեքենան վարել ու տեղափոխել է աղջկան: Նույն ժամանակ Վարուժանը Ատոմի մեքենայով ճանապարհին սպասել է Սարգսի մեքենային՝ «օժանդակելով ընկերներին»:

Ընդհանուր իրավասության դատարանում Ատոմ Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, որ 2016 թվականի մարտի 8-ին ամուսնության առաջարկ է արել Նաիրային, վերջինս մերժել է իրեն: Եվս երկու անգամ ինքը կրկնել է առաջարկությունը: Նաիրան համառորեն մերժել է: Ինքը որոշել է ամուսնության նպատակով նրան առևանգել:

Մարտի 16-ին գյուղամիջում հանդիպել է ընկերներին՝ Վարուժանին ու Գարիկին և խնդրել է օգնել իրեն: Ընկերները համաձայնել են:

Մարտի 17-ին իր անձնական օգտագործման «ՎԱԶ-21063» մեքենայով գնացել է աղջկա բնակավայր: Գազալցակայան է մտել, այնտեղ հանդիպել է ևս մի ընկերոջ՝ Սարգսին: Նրան նույնպես խնդրել է, որ օգնի իրեն: Սարգիսն էլ չի մերժել:

Ըստ պայմանավորվածության՝ Վարուժանը իր մեքենայով սպասել է բնակավայրից դուրս՝ ճանապարհին:
Ինքը Գարիկի ու Սարգսի հետ, վերջինիս վարած մեքենայով սպասել է Նաիրայի տան մոտակայքում՝ մինչև Նաիրայի մայրը տնից դուրս գա:

Օգտվելով այն հանգամանքից, որ Նաիրան տանը մենակ է, ինքը նրա հետ «վերջնական խոսելու» պատրվակով գնացել է նրանց առանձնատուն:

Նաիրան դուրս է եկել պատշգամբ: Ինքն էլ տեղնուտեղը գրկել է նրան, իջեցրել է բակ, մոտեցրել է Սարգսի մեքենային:

Գարիկը բացել է մեքենայի հետևի ձախ դուռը: Ինքը Նաիրային նստեցրել է մեքենա՝ նրա կամքին հակառակ: Սարգիսը մեքենան վարել ու դուրս է եկել քաղաքից:

Վարուժանը ճանապարհին սպասում էր իրենց: Իր մեքենայի ղեկին նստել է Գարիկը ու հետևել է իրենց:

Վարուժանի ցուցմունքով՝ իրենք նախապես դերաբաշխում չեն կատարել, պարզապես որոշել են օգնել իրենց ընկերոջը՝ հավանած աղջկան ամուսնության նպատակով փախցնելու գործում:

Ընդհանրապես՝ ինքը որոշել էր, որ ճանապարհին Ատոմի մեքենան հանձնի նրան, ինքն ու Գարիկը նրանց հետ չպետք է գնային, պիտի գնային իրենց մեկ ուրիշ ընկերոջ տուն: Ինքն անձամբ առևանգվող աղջկան չի էլ տեսել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել, բուն առևանգմանը չի մասնակցել, ինքը Ատոմի մեքենայով կանգնած է եղել բնակավայրից դուրս՝ ճանապարհին: Հասնելով իրեն՝ Գարիկը նստել է Ատոմի մեքենայի ղեկին:

Պառավաքար գյուղի խաչմերուկում ոստիկանները նախ կանգնեցրել են Գարիկի վարած մեքենան, որի մեջ ինքն էր: Հետո կանգնեցրել են Սարգսի մեքենան, որի մեջ էին Ատոմն ու Նաիրան: Բոլորին բերման են ենթարկել ոստիկանություն:
Տուժող աղջիկը՝ Նաիրան, հայտնել է, որ ինքը մերժել է Ատոմ Ս.-ի՝ ամուսնության բոլոր երեք առաջարկները: Դեպքի օրը, հենց որ մայրը տնից դուրս է եկել, Ատոմն անսպասելիորեն իրենց տուն է եկել՝ «վերջնական զրուցելու»:

մանրամասները՝1-in.am-ում: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan