1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պետք է աշխատելով ապրել...

Հայտնի է, որ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Գեղարքունքի մարզի Սեւան քաղաքում հաղթեց թեկնածու Սարգիս Մուրադյանը, ում սատարում էր ՀՀԿ-ն՝ ի դեմս Սեւան քաղաքի ազդեցիկ ու հայտնի դեմքերի, որոնցից յուրաքանչյուրը յորովի՝ աջակցում ու պայքարում էր Մուրադյանի հաղթանակի համար: Այդ ցանկը բավականին ընդգրկուն է, որոնց թվում էին Սեւանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը, Սեւան «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանը, Սեւանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը, եւ շատ ուրիշներ:

Իսկ թե ի՞նչ սպասելիքներ ունեն նորընտիր քաղաքապետ Մուրադյանի համակիրները, եւ թե արդյո՞ք Սեւան քաղաքում կլինեն դրական տեղաշարժեր եւ փոփոխություններ,հարցադրում արեցինք նախ Սեւանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանին, ով Սեւանի բնակիչներից շատերի գնահատմամբ, մշտապես մեծ ներդրում է ունեցել Սեւան քաղաքի զարգացման ու հատկապես աշխատատեղերի ստեղծման գործում:

Աշոտ Ավետիսյանը, առանց որեւէ մեկին վատաբանելու ու փնովելու, ի սկզբանե նշեց, որ ինքը փոփոխությունների ու դրական տեղաշարժերի կողմնակից է, ինչի համար էլ հանուն իր հարազատ Սեւանի՝ իր հնարավորության սահմաններում, մշտապես պատրաստ է աջակից լինել իր հող ու ջրի մարդկանց.

-Սեւանն ինձ համար հարազատ օջախ է, իմ ծննդավայրն է, ու այստեղ ամեն մի ծառ ու թուփ ինձ հարազատ է: Ո ՞վ չգիտի, որ մեր գեղատեսիլ Սեւանը հայերիս հպարտությունն է, մեր հարստությունը: Կարծում եմ, ցանկացած հայ մարդու համար Սեւանն առանձնահատուկ տեղ ունի, եւ մեր Սեւան քաղաքին մենք միշտ է պետք սիրենք ու փայփայենք: Իսկ Սեւանի բնակիչներն ինձ համար թանկ ու հարազատ մարդիկ են, քանի որ նրանց հետ կողք-կողքի ես մի ողջ կյանք եմ ապրել:
Ես որեւիցե անգամ չեմ խառնվել քաղաքի գործերին, բայց այս անգամ զգացի, որ քաղաքում փոփոխություններ են պետք: Ես կարծում եմ, որ սկզբնական շրջանում բոլորն էլ պետք է միահամուռ կերպով աջակցեն մեր նորընտիր քաղաքապետին, որոից հետո ես վստահ եմ, որ նա ինքուրույն կաշխատի: Ես իմ սեւանցիներին խոստացել եմ, որ հետեւողական եմ լինելու մեր քաղաքի զարգացման ու առաջխաղացման համար: Ես կուզենամ ,որ մեր քաղաքապետարանում էլ միայն պրոֆեսիոնալ ու բանիմաց կադրեր աշխատեն:
Հայրենիքը սկսվում է տնից. իսկ Սեւանը մեր տունն է, որի մասին միշտ պետք է հոգալ, ու անընդհատ շենացնել: Սեւանը առանձնակի քաղաք է, այն ամբողջ հայ ժողովրդինն է, ուր պետք է առողջ ու գեղեցիկ մնթոլորտ տիրի:
Իսկ դրան հասնելու համար պետք է այնպիսի ղեկավար, որը ոչ թե իր անհատական շահի, այլ ժողովրդի շահի մասին կմտածի: Ես գնահատում եմ այն մարդկանց, ովքեր աշխատասեր են ու նպատակասլաց: Ես ինքս էլ կողմնակից եմ սատարելու այդ տեսակ մարդկանց:

Ժողովուրդը չի սխալվում 

-Իսկ Ձեր կարծիքով այսօր ի՞նչ տրամադրություններ կան Սեւանի բնակչության շրջանում, ասում են ժողովուրդը սովորաբար չի սխալվում…


-Այո, իրականում այդպես է.ժողովուրդը միշտ ճիշտ է մտածում: Եւ ես քանի որ շատ եմ շփվում Սեւանի բնակիչների հետ, կարող եմ ասել, որ գերակշռող մասը, այո, փոփոխությունների կողմնակից է: Մարդիկ պրպտող, ստեղծող ու կարող ղեկավար են ուզում տեսնել իրենց քաղաքում: Իսկ իմ ոտքի կանգնելու նպատակը նա էր, որ քաղաքում իսկապես էական տեղաշարժեր գրանցվեն:

Ցավոք սրտի, անցած տարիների ընթացքում մենք շոշափելի տեղաշարժեր չգրանցեցինք, իսկ մեր համայնքի համար շատ կարեւոր է, որ ղեկավար լինի այնպիսի մեկը, ով նախ եւ առաջ ճիշտ կպահի մարդկային հարաբերությունների դաշտը, նոր մտահղացումներ ու ձեռնարկներով հանդես կգա՝ ինչը կբխի մեր քաղաքի շահերից:Մարդ երբեք չպետք է ասի. ես ե՜մ, ես ե՜մ, ինձանից այն կողմ աշխարհ չկա:
Պետք է ասեմ, որ Սարգիս Մուրադյանը իր տեսակով ժողովրդավարության ջատագով է, եւ նա իսկապես տեսակ է, ով մտահոգ է իր ժողովրդի վաղվա օրվա համար: .Նա բավականին բանիմաց, սթափ մտածողություն ունեցող անհատ է, ով կարող էր ստանձնել քաղաքը ղեկավարելու բարդ ու պատասխանատու գործը:

-Այսինքն աշխատող , պրպտող տեսակ է…

-Միանշանակ, ես ծանոթ եմ նրա կենսագրությանն ու անցած ճանապարհին:
Ես ձեզ մի բան ասեմ. ես միշտ սիրել եմ աշխատելով ապրել, աշխատելով ստեղծել: Ես միշտ եղել եմ այնտեղ, որտեղ իմ կարիքը զգացել են: Իմ դուռը միշտ բաց է եղել իմ սեւանցիների համար, եւ այսուհետ էլ վստահ եմ , որ Սեւանի քաղաքապետարանի դռները բաց կլինեն մեր բոլոր սեւանցիների համար: Նորից եմ կրկնում.կարեւորը աշխատելն է, ու անընդհատ նորը ստեղծելը:

maxresdefault-1

 

ԱՄՆ-ում կգործի Սեւանի հացի գործարանի մասնաճյուղը 

-Ի դեպ, ստեղծելու ու նորի շուրջ. խոսենք նաեւ Սեւանի հացի գործարանի գործունեության մասին, որը տարիների լուրջ պատմություն ու անցած ճանապարհ ունի: Դուք ի ՞նչ քայլեր եք անում նորը ստեղծելու, եւ նոր ձեռնարկներով հանդես գալու ուղղությամբ: Չնայած որ, հայաստանյան իրականության պայմաններում, ասում են դուք կարողացել եք մեծ թվով աշխատատեղեր ստեղծել:

-Իրականում այսօր մենք 800 աշխատատեղ ունենք՝ Սեւանում , եւ Երեւանում գործող մեր արտադրամասերում:
Ավելին, մոտ մեկ ամիս հետո ԱՄՆ-ում նույնպես, Սեւանի հացի գործարանը կունենա իր մասնաճյուղը, ուր մեր սեւանցիների ձեռքերով կպատրաստվի համեղ ու որակյալ հացամթերք: Երկարամյա գործունեության ընթացքում, Սեւանի հացի գործարանը հանապազօրյա հացը պատրաստում է՝ պահպանելով իր բարի ավանդույթները, մարդկանց ամենօրյա սեղանը զարդարելով անուշաբույր հացով, ու մեր հայկական բրենդային լավաշով:

-Իսկ ի ՞նչ ծավալներով է այսօր աշխատում Սեւանի հացի գործարանը, եւ քանի տեսակ հաց է արտադրում:


-Մեր գործարանում կարելի է ասել, օրեկան ավելի քան 23-25 տոննա հացամթերք է արտադրվում եւ իրացվում խոշոր առեւտրային կենտրոններում:
Գործարանում արտադրվում է 55-60 տեսակի հացամթերք սակայն առավելապես սպառվում են ավանդական հացատեսակները՝ լավաշն ու մատնաքաշը, որոնցում թթվայնության մակարդակը բավական քիչ է: Պետք է նշեմ, որ լավաշի արտադրման մեր նոր հոսքագծով արտադրվում է նաեւ մեծ քանակությամբ լավաշ, ինչի պահանջարկը օր-օրի մեծանում է: Սեւանի հացի գործարանում նախապատվությունը տրվում է հիմնականում ազգային հացատեսակների արտադրմանն ու զարգացմանը:
Մեր ժողովուրդն արդեն նկատում, եւ գնահատում է, որ մեր հայկական հացամթերքը ամենալավն է մյուս ազգային հացատեսակներից: Մասնավորապես լավաշը եւ մատնաքաշը: Օրգանիզմի համար օգտակար է այն հացատեսակը, որում թթվայնության մակարդակը քիչ է իսկ լավաշը գրեթե թթվայնություն չունի: Մեր ազգը պետք է հպարտանա այն հանգամանքով, որ այսօր աշխարհի գրթե բոլոր ազգությունները համտեսում են հայկական լավաշը:Արտադրամասեր ունենք նաեւ Կիեւում, եւ Մոսկվայում, ուր հացը պատրաստվում է բացառապես սեւանցիների ձեռքերով:

SEVANIHAC4

-Ասում են. «Հացը տուր հացթուխին, մի հաց էլ ավել տուր»...Ձեր գործարանի դեպքում, ի՞նչ կասեք, այս հայտնի բանաձեւի վերաբերյալ:

-Համաձայն եմ այդ բանաձեւի հետ, ու պիտի ասեմ, որ մեզ մոտ աշխատողները նորմալ վարձատրվում են:
Բայց բացի դրանից, հացթուխը պետք է ունենա խիղճ, քանի որ նրա արտադրանքն է առաջինը տեղ գտնում սեղանին, իսկ հայերս շատ հաց սպառող ժողովուրդ ենք:
Կարեւոր տեղ պետք է զբաղեցնի որակյալ եւ սպառողի առողջությանն ու քիմքին համահունչ հացամթերք արտադրելը: Իսկ մեր արտադրամասի՝ կառույցի դռները երբեք փակ չեն լինում եւ միմյանց փոխարինելով այս գործարանը հայ սպառողի համար հաց է արտադրում՝ պահպանելով հայկական հացի լավագույն ավանդույթները:Մեր գործարանում, որակը՝ առաջին տեղում պետք է լինի մշտապես:
Կարծում եմ նաեւ պատահական չէր, որ «Արմպրոդ էքսպո» 2015 ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողության ժամանակ, ազգային համեղ հացատեսակները ներկայացնող «Սևանի հացի գործարան»-ը, արժանացավ ոսկե մեդալի՝ բարձրորակ արտադրության համար:
Հացի արտադրությունը այնպիսի բան է, որ նրան պետք է պատասխանատվությամբ մոտենաս, ամեն մեկի ձեռքից ժողովուրդը հաց չի ուտում:

SEVANIHAC5

Պետք խաղի հավասար կանոններ գործեն 


-Այդուահանդերձ, որպես խոշոր տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ, ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել վաղվա Հայաստանը:

-Կուզենայի, որ մեր երկիրը անընդհատ նոր զարգացումներ, ձեքբերումներ, ու խաղաղ արշալույսներ ունենար: Ես որպես իմ հայրենիքը սիրող մարդ, առաջին հերթին ուզում եմ նաեւ, որ մեր երկրում շատ աշխատատեղեր ստեղծվեն, որ զարգացում, տնտեսական աճ ունենանք, ու մշտապես ներկայանանք հզորի դիրքերից:
Իսկ որպես խոշոր արտադրության ներկայացուցիչ՝ շատ կցանկանայի, որ բոլորն աշխատեին հավասար հարկային դաշտում, որպեսզի ոչ մեկի լգոտաները մյուսից առավել չլինեին, եւ որ ամեն ինչում լիներ հավասարություն: Եւ շատ կուզենայի, որ մեր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը այդ հարցի վրա մեծ ուշադրություն դարձներ:

-Այսինքն նոր վարչապետի հետ նոր հույսեր ե ՞ք կապում:

-Այո, որովհետեւ վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերն ու նախաձեռնությունները խոստումնալից են երեւում, եւ ես որպես արտադրության մարդ, կարող եմ ասել, որ նորընտիր վարչապետը իր խոսքի հետեից գնացող անձնավորություն է, ով իր դիրքերը ամրապնդելով առաջ է շարժվում: Իսկ դա ինչ խոսք, ողջունելի է: Բայց որպես գործարար շերտի ներկայացուցիչ, կցանկանայի որպեսզի շեշտադրումներ արվեին նաեւ գործարար հատվածի գիտակցության վրա: Տեսնում եմ, որ վարչապետի շեշտադրումը դրված է երիտասարդ կադրերի վրա, ինչին ես ծափահահարում եմ, որովհետեւ հիմա մենք պարտավոր ենք գնալ երիտասարդացման ճանապարհով:

Մեր ժողովուրդը այսպես թե այնպես՝ բարձր ինտելեկտի տեր ժողովուրդ է, պարզապես պետք է ժողովրդի տրամաբանության վրա աշխատել: Ես էդ վարչարարություններին կողմնակից մարդ չեմ, վարչարարությունն ավելի շատ խանգարում է, քան օգնում: Էս երկրում մոտավորապես 500 խոշոր հարկատու կա. եւ նույնիսկ վատ չէր լինի, որ վարչապետը անհատական զրույցներ ունենար նրանց հետ, ինչը ընդհանուր գործին մեծ օգուտ կտար: Որովհետեւ մարդու հետ անհատապես աշխատելն ուրիշ է. տղամարդը որ դեմ առ դեմ զրուցում՝ խոստանում է , հիմնականում իր խոսքը պահում է: Կարելի է մեկ առ մեկ զրուցել բոլորի հետ, եւ արդյունք ունենալ:

Այսօրվա դրությամբ մեր բյուջեի 90 տոկոսը համալրվում է խոշոր հարկատուների աշխատանքի հաշվին, իսկ ինչո՞ւ չզրուցել նրանց հետ անհատապես: Մանր գործարարներին նույնիսկ կարելի է ազատել հարկերից:
Այսօր արտադրությունը զարգացում է ապրում, ինչն անշուշտ նաեւ անհատով ու երկրում տարվող հարկային քաղաքականությունով է պայմանավորված: Եթե հարկային դաշտը բոլորի համար հավասար չէ, ուրեմն այդտեղ սպասելիքներ չես կարող ունենալ: Պայքարը պետք է հավասար դաշտում լինի: Իսկ մենք էլ մեր տեղում պետք է անենք հնարավորը՝ մեր երկիրը էլ ավելի շեն ու բարեկեցիկ դարձնելու համար:

 

Ս. Մանուկյան

 

Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ... «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչա... Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք... Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափ... Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan