1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նրանք պետք է գոյատևեն ու եկել են Երևան՝ մուրացկանությամբ զվաղվելու, իսկ այստեղ բոլորը ճանաչում են իրենց…

Օրեր առաջ լրատվական կայքերում տարածվեց մի տեսանյութ, որտեղ վարչապետ Կարեն Կարապետյանը մոտեցավ իր մեքենայի մոտ կանգնած 2 կանանց, վերցրեց նրանց դիմումն ու խոստացավ այդ հարցին հետամուտ լինել:

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԻ ԿԱՆԱՅՔ 


Fnews.am-ըփորձեց պարզել, թե ովքե՞ր են այդ կանայք և ի՞նչ եղավ նրանց հետ: Նրանք մայր ու աղջիկ են` 60-ամյա Սվետա Դավթյանն ու 39-ամյա Կարինե Ավետիսյանը։

Fnews.am-ի հարցին ի պատասխան` Սվետա Դավթյանը, դժգոհեց, թե ինչու է կառավարությունը իրենց մարզպետի մոտ ուղարկել. «մարզպետի տեղը մենք էլ գիտենք… քաղաքապետին էլ, մարզպետին էլ վաղուց մոտեցել ենք, բայց մինչև էսօր թափառականի նման ենք ապրում, ոչ մի բանով չեն օգնել…»,- ասաց Սվետան: Կանայք պատմում են, որ իրենք Գավառ քաղաքից են: Նրանք վստահեցնում են, որ իրենց տունը թալանել են, իսկ իրենց` տնից «վռնդել»: «Մենք ամեն ինչ ունեցել ենք, աղջիկ ջան, էսօրվա օրով տուն չունենք, Հոկտեմբերյանում ենք մնում, կամ որտեղ մթնում է. դարձել ենք թափառական: Մեզ ասում են մարդասպան ենք ու գիժ: Գիժ ու մարդասպանն իրենք են, որ մեր տունը թալանեցին ու մեզ փողոցները գցեցին»,-ասում է տիկին Սվետան, չպարզաբանելով, թե ովքեր են իրենց տունը թալանել: «Չգիտենք ովքեր են… եկան տարան-տարան, սաղ տունը սրբեցին տարան, հիմա էլ Գավառի ոստիկանությունը մեզ ուզում ա բռնի … մենք էլ Գավառ չենք գնա…»,-ասաց տիկին Սվետան` դարձյալ չբացելով փակագծերը ու չպարզաբանելով, թե ինչու է ոստիկանությունը հետապնդում իրենց: Սվետայի դուստրը` Կարինեն էլ նշեց, թե իրենք հատկապես դժգոհ են Արթուր Գնդոյանից: Թե ո՞վ է Արթուր Գնդոյանը և ինչո՞ւ գավառցիները «չեն սիրում» Սվետային ու Կարինեին, փորձեցինք պարզել ինքներս, քանի որ կանանց տարօրինակ պահվածքն անհասկանալ էր, ու այդպես էլ սպառիչ պատասխաններ չստացանք: Պարզվում է Արթուր Գնդոյանը ՆԳՆ-ում զբաղվում է անչափահասների գործերով: Այդ մասին մեզ տեղեկացրեցին Գավառի ոստիկանությունից:

Ի դեպ, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Կարինեն ասել էր, թե Արթուր Գնդոյանը իրեն սեռական բնույթի առաջարկություն է արել: Մեզ հետ զրույցում ոստիկանության աշխատակիցը լսելով «մեղադրանքը»` ծիծաղեց: «Ի՞նչ… (ծիծաղում է), Արթո՞ւրը… չէ, Արթուրը հաստատ նման բան չէր անի, դուք պարզապես նրան չեք ճանաչում: Նա շատ պատասխանատու, իր գործը կատարող ու աշխատասեր մարդ է. Ո՞նց կարող է նա իրեն նման բան թույլ տալ, նա մակարդակով անձնավորություն է.. չէ, չէ` հաստատ չէ…»,-ասաց ոստիկանության աշխատակիցը: Նա պարզաբանեց, որ կանայք 2005 թվականից հաշվառված են հոգեկան առողջության կենտրոնում և իրենց մոտ։ «Նրանք քարերով ու դանակով վախեցնում են անցորդներին, հարևաններին: Պատկերացրեք, որ նրանց տեսնելիս` մարդիկ իրենց ճանապարհը փոխում են. Վախենում են նրանցից… հարձակվել են նաև երեխաների վրա: Արթուր Գնդոյանն էլ, քանի որ անչափահասների բաժանմունքի պետն է, նա զբաղվել է այն երեխաների գործերով, որոնց անպատվել են, նա կողմերի հետ բացատրական աշխատանքներ է տարել»,-ասաց մեր զրուցակիցը:

Այս լուրը հաստատցին նաև հարևաններից երկուսը, ովքեր չցանկացան ներկայանալ: Նրանցից 12-ամյա երեխան, լսելով կանանց անունները, պարզապես սկսեց ծամծմել բառերն ու վախվորած պատմեց, որ նրանք միշտ իր և բակի մյուս երեխաներին հետևից են ընկել, որ կանայք «գիժ են»: Վախենում են նրանցից, քանի որ քարերով հարձակվում են: Մեր մյուս զրուցակիցը` տիկին Ն. Մ.-ն ասաց, որ նրանց աշխատել են չհանդիպել փողոցում, քանի որ վախենում են: Իսկ տունն էլ ամբողջությամբ աղբանոցի էին վերածել, քաղաքապետարանից եկել ու իրենց խնդրանքով մաքրել են: Բնակիչները նշեցին, որ 2-3 տարի է, ինչ կանայք չեն երևում:

Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանն էլ, Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ բազմիցս բողոքներ են եղել շենքի բնակիչներից, քանի որ տունն ամբողջությամբ աղբով էր լցվել ու խոլերիայի բույն էր դարձել: Նա պարզաբանեց, որ կանայք ոչ թե մեկ, այլ այս պահին նույնիսկ 2 բնակարան ունեն: Նույն շենքի 3-րդ և առաջին հարկերում: 3-րդ հարկի բնակարանը նրանք փակել-գնացել են, այն ի սկզբանե պատկանել է հենց մայր ու աղջկա, իսկ առաջին հարկի բնակարանը չունի դուռ և լուսամուտ: Դա պատկանել է Սվետայի մահացած քրոջը, և նրա մահից հետո հանդիսանում է կանանց սեփականությունը: Հենց այդ տունն էլ, քաղաքապետարանի ջանքերով, մաքրվել է «կեղտից», ինչը Սվետան ու Կարինեն որակում են` «թալան»: «Ես ոչինչ կարող եմ չասել, եթե դուք գաք ինքներդ էլ կարող եք տեսնել ու նկարել, թե ինչ վիճակում է այդ տունը: Դեռ Սվետայի քրոջ կենդանության օրորք տունը վերածվել էր աղբանոցի. Պատուհանները ջարդված էին, կատուներ էին մտնում-դուրս գալիս: Բնակիչների ստորագրահավաքությամբ կազմվեց հանձնաժողով և կատարվեց գույքագրում: Մենք 3 մեքենա աղբ ենք հանել բոլորի աչքի առաջ, ունենք նաև լուսանկարներ: Այդ ժամանակ իրենց էլ առաջարկեցինք գալ մասնակցել, բայց հրաժարվեցին: Նրանք թողեցին ու գնացին քաղաքից, չեկան նաև քրոջ մահվան ժամանակ: Քաղաքապետարանն է կազմակերպել է Սվետայի քրոջ հուղարկավորությունը…»,-պարզաբանեց փոխքաղաքապետը:

 

Նրանք պետք է գոյատևեն ու եկել են Երևան՝ մուրացկանությամբ զվաղվելու, իսկ այստեղ բոլորը ճանաչում են իրենց…

Թ՞ե ինչն է վախեցնում Գավառում կանանց, որ նրանք հրաժարվել են բնակարաններից ու դարձել են թափառական, հարցին ի պատասխան, Գրիգոր Բոշյանը նկատեց. «Կարծում եմ, ոչ թե վախենում են գալ, այլ այդպես են նպատակահարմար գտնում. Նրանք պետք է գոյատևեն ու եկել են Երևան՝ մուրացկանությամբ զվաղվելու, իսկ այստեղ բոլորը ճանաչում են իրենց… ոչ թե իրենք` այլ հարևաններն են իրենցից վախենում»,-ասաց Գրիգոր Բոշյանը: Ի դեպ, եթե կանայք իսկապես վտանգավոր են, ապա ինչո՞ւ հիմա հոգեբուժարանում չեն, հարցի պատասխանը մենք այդպես էլ չստացանք մեր զրուցակիցներից: Իսկ Սևանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Կարապետյանը, լսելով հարցը, պարզապես անջատեց հեռախոսը, և մեզ այդպես էլ չհաջողվեց այլևս նրա հետ կապ հաստատել:

Մենք կփորձենք ներկայացնել նաեւ Սեւանի հոգեբուժարանի պարզաբանումները՝ հասկանալու թե որքանով են այս կանայք վտանգավոր հասարակության համար, իսկ եթե վտանգավոր են՝այդ դեպքում ինչու են նրանք համապատասխան բուժումներ ստանալու փոխարեն դրսում , եւ ինչու են իրենց իսկ խոսքերով ասած՝դաևձել թափառական:


Ա. Սահակյան

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan