Արտակարգ դեպք Երևանում. 30-ամյա կինը, ով ոտքերով հարվածել ու կոտրել է «Լա Սկալա» ակումբի ապակիները, տեղափոխվել է ոստիկանություն. նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 3-ին, գիշերը ժամը 01։00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 30-ամյա Անահիտ Հարությունյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնի պահպանության բաժնի աշխատակիցները Տերյան փողոցի 91/1 հասցեում գործող «Լա Սկալա» ակումբի մոտ նկատել են, որ վերջինս ոտքերով հարվածում է ակումբի դռանը և կոտրում է ապակիները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկությամբ Ա. Հարությունյանի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի գազային ատրճանակ։
Փաստի առթիվ Կենտրոնի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
