«Հին Էրիվան»-ի սեփականատերը հետախուզվում է. ռեստորանի շենքը կրկին աճուրդի կհանվի
armtimes.com-ը գրում է. «Հին Էրիվան»-«Յունիբանկ» դիմակայությունը շարունակվում է եւ հասել է այն փուլին, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հետախուզման մասին որոշում է կայացրել եւ դիմել իրավապահներին, որպեսզի գտնեն «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին: ԴԱՀԿ-ի միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի բաժին պետ, արդարադատության կապիտան Աննա Հայրոյանին գտնել ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց, որպեսզի պաշտոնական պարզաբանում ունենանք այդ կառույցից: Կայքի տեղեկություններով՝ բացի այն, որ Մանվել Տեր-Առաքելյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ԴԱՀԿ-ն ցանկանում է եւս մեկ անգամ աճուրդի հանել «Հին Էրիվան»-ի շենքը:
Նախապատմությունը
Տարիներ առաջ Յունիբանկը պարտավորությունների չկատարման հիմքով դիմեց դատարան, որպեսզի «Հին Էրիվան» ՍՊԸ-ից բռնագանձվի հիշյալ շենքը, եւ դատարանի որոշման հիման վրա «Հին Էրիվանը» աճուրդի հանվեց 2016 թվականի ապրիլի 15-ին, որի վերաբերյալ ԴԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում էր. «Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.11.2015 թ. տրված թիվ ԵԿԴ /1674/02/14 կատարողական թերթի համաձայն Հարկադիր կատարման ծառայությունում 10.11.2015 թ.-ին հարուցվել է թիվ 01533181 կատարողական վարույթը, որի կատարման շրջանակներում որոշում է կայացվել գրավի առարկա հանդիսացող Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող գույքը /«Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ/ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին: Աճուրդի սկիզբը՝ 15.04.2016 թ.»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում