Նավթն էժանանում է՝ արձագանքելով ԱՄՆ ընտրությունների առաջին արդյունքներին
Նավթի համաշխարհային գները 2-3 տոկոսի անկում են արձանագրել՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի մասին առաջին տվյալների հրապարակման ֆոնին։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։
Վաղ առավոտյան Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2.2 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 44.89 դոլարի։ WTI ամերիկյան թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 3.11 տոկոսով՝ հասնելով 43.58 դոլարի։
Ձայների հաշվարկման այս պահի տվյալներով՝ Թրամփը ստացել է 48.6 տոկոս (անհրաժեշտ ընտրական 270 քվեից ստանալով 187-ը), իսկ Քլինթոնը՝ 46.8 տոկոսը (197 քվե)։