ՀՀ ԶՈւ տանկերը կարդիականացվեն Հայաստանի կողմից՝ ՌԴ-ի և դաշնակից այլ երկրների օգնությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Tert.am-ը գրում է.
Հայկական Զինված ուժերի տանկների արդիականացումը կիրականացվի ոչ միայն Ռուսաստանի օգնությամբ, այլ նաև դաշնակից երկրների՝ օգտագործելով տեղի հնարավորությունները. Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ես կասեի ամբողջությամբ Հայաստանն է արդիականացումն իրականացնելու՝ նաև մեր դաշնակիցների օգնությամբ»,- ասաց նա՝ նշելով, թե որոշ աշխատանքներ նախատեսում են իրականացնել սեփական ուժերով, որոշներն իրականացնելու են ՌԴ-ի, որոշն էլ՝ այլ դաշնակից երկրների հետ համագործակցությամբ:
Նշենք, որ «Իզվեստիա» պարբերակնը գրել էր, թե Ռուսաստանն արդիականացնում է Հայաստանի տանկերը՝ հասցնելով սպորտային մակարդակի:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ձեռք կբերվեն նորագույն համակարգեր և միջոցներ, իսկ աշխատանքները կիրականացվեն Հայաստանի տարածքում։ Վերջնական նպատակը, ըստ նրա, Տ-72 տանկերը արդիականացնելն է՝ մինչև ռուսաստանյան Տ-72Բ3 մակարդակի:
«Խնդիրն այն է, որ մեր դաշնակիցների հետ մեր կատարելագործման բազայի ունակությունները պետք է բարելավենք»,- ասաց նա և նշեց, թե որոշ մասեր կարտադրվեն նաև Հայաստանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ