Հայաստանյան շուկայում բենզինի նոր ներկրող է հայտնվել
ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ Հայաստան բենզին ներկրողների ցանկում հոկտեմբեր ամսից ավելացել է ևս մեկը: Այս կազմակերպությունը «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն է:
«Ես մշտապես ասել եմ, որ բենզինի ոլորտը գտնվում է մեր ուշադրության ներքո: Այո, վերջին մի քանի տարիներին այնտեղ երկու խոշոր ներմուծողներ են եղել, հոկտեմբերից նոր ընկերություն է հայտնվել՝ «Մաքս պետրոլը» որը սկսել է Ռուսաստանից ու Ռումինիայից մեծ քանակությամբ բենզին ներկրել, ինչը փաստում է այն մասին, որ շուկայում խոչընդոտներ չկան»,- ասել է Արտակ Շաբոյանը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։