Առեղծվածային դեպք Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ, նրանցից մեկը մահացել է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է կայքը, Թիվ 3-րդ մանկական հիվանադանոց են տեղափոխվել 3 երիտասարդներ, 1-ը մահացած 2-ը վիրավոր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ստացել է հրազենային վնասվածքներ։
Այս պահին հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննիչները փորձում են պարզել սպանվածի և 2 վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղից են նշված անձինք տեղափոխվել հիվանդանոց։
Մահացածը 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանն էր։ 2 վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
