1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նոր մանրամասներ՝ Չարբախում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից. ձերբակալվածների մեջ է գեներալ-լեյտենանտի փեսան, իսկ դրդապատճառը եղել է Ճըվճըվ Արոյի խոշոր գումարային պատմությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրից ազատ է արձակվել Չարբախում աղմակահարույց սպանությունների փաստով քրեական գործի շրջանակում ձերբակալված, Շիրակի փողոցի 13 շենքի բնակիչ Անժելա Մանուչարյանը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն քննիչի որոշմամբ ձերբակալվել են Շիրակի փողոցի 13 շենքի 5 բնակարանի բնակիչ, 27-ամյա Արտակ Նազարյանը, Շիրակի փողոցի 13 շենքի բնակիչ, 46-ամյա Պետրոս Իսրայելյանը, ով ավելի շատ հայտնի է Թոփալ Գեղամ մականվամբ և Երևան քաղաքի Խորենացի 11 շենքի 1 բնակարանում հաշվառված, սակայն ժամանակավորապես Երևան քաղաքի Վարդանանց 10 շենքի 22 բնակարանում բնակվող, 52-ամյա Ռուբեն Խաչատրյանը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս այս պահին ներգրավված են որպես վկաներ, իսկ Ռ. Խաչատրյանը ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի փեսան է: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունների պատճառը եղել է այն, որ հանցագործ աշխարհում վարկաբեկված Արա Վարդանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է Ճըվճըվ Արո մականվամբ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում բնակվող, ոսկու գործով զբաղվող ինչ- որ մարդկանց ժամանակին 20 հազար ԱՄՆ դոլար է տվել՝ ինչ-որ գործի մեջ դնելու և շահույթ ստանալու համար: 

Ճըվճըվ Արոյին այդ անձինք ժամանակին վերադարձրել են 18 հազար ԱՄՆ դոլար և խոստացել, որ որոշ ժամանակ անց առանց տոկոսների նրան պատրաստ են վճարել ևս 8 հազար ԱՄՆ դոլար, սակայն Ա. Վարդանյանը մերժել է այդ առաջարկը, ասելով, որ ինքը պետք է ստանա «չոր» 20 հազար դոլար: 

Մերժում ստանալուց հետո Ճըվճըվ Արոն դիմել է Թոփալ Գեղամ մականվամբ Պետրոս Իսրայելյանի օգնությանը, սակայն Պ. Իսրայելյանը իր աղբյուրներով ճշտել է, որ Ճըվճըվ Արոն ագահորեն «համը հանել է» և նրան հայտնել է, որ ինքը չի կարող այդ հարցով օգնել նրան ու այդ ժամանակ Ճըվճըվ Արոն ոչ տարել, ոչ բերել՝ Գեղամին ասել է. «Ուրեմն՝ եթե սկզբից մտել ես խաղի մեջ ու համաձայնվել ես ինձ օգնել ու հիմա ձեռքերդ լվանում ես, այդ գումարից մի բան էլ ավելի քեզանից ենք ստանալու»: 

Որոշ ժամանակ անց Ճըվճըվ Արոն ճշտում է, որ Մուշեղ Մուշեղյանը, ով ժամանակին եղել է Նորատուսցի եղբայրներ Արա և Ալիկ Բանդուրյանների վարձու կամակատարը, դիմում է նրա օգնությանը, խոստանալով, որ եթե Մուշեղը կարողանա Գեղամից ու վարդենիսցիներից ստանա ողջ գումարը՝ ինքը վարձահատույց կլինի: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մուշեղյանը նախկինում իրոք եղել է Նորատուսցի եղբայրների կամակատարը, սակայն 2 տարի առաջ նորատուսցիները մի քանի անգամ գումար են տվել Մուշեղին, քանի որ կասկածել են, որ նա թոքերի խնդիր է ունեցել՝ որպեսզի նա զբաղվի իր առողջությամբ, սակայն եղբայրները ճշտել են նաև, որ Մուշեղը այդ գումարը օգտագործել է թմրամոլությամբ զբաղվելու մեջ՝ «լցնելով երակները»՝ ինչպես մեզ հետ զրույցում նշում էին իրավապահ համակարգին մոտ կանգնած անձինք: Դրանից հետո եղբայրները վռնդում են Մուշեղին և այդ մասին շատ լավ իմանում է նաև Ճըվճըվը: 

Հանցագործություն կատարելու օրը Մուշեղը՝ զինված Մակրով տեսակի ատրճանակով, մի քանի հոգով գալիս են «Լիա» գեղեցկության սրահ, նախ դրսում են միմյանց հետ այդ թեմայի շուրջ զրույց ունենում, որից հետո Մուշեղն իջնում է նկուղային հարկ և գործի դնում Մակարով տեսակի ատրճանակը: 

Ծայրահեղ ծանր վիրավորին՝ Գևորգին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահանում է՝ տեղափոխում է Պ. Իսրայելյանի՝ Թոփալ Գեղամի տղան՝ Գոռը, ով աղմուկի ժամանակ տանից իջնում է ցած և տեսնելով վիրավորին՝ մեքենայով տեղափոխում է հիվանդանոց:

Սակայն, մինչ մահացու հրազենային վնասվածք ստանալը՝ վիրավոր Գևորգը արդեն ներսում ընկերներին ասում է. «Տղերք, գազովի չի, մարտականա, էս ...ի տղեն նասմերծ խփումա»,- ու առաջ գնալով՝ բռնում է Մուշեղին: Վերջինս էլ կրակոցներ է արձակում և կրակոցներից մեկը անցնում է վիրավորի միջով և կպնում Մուշեղին, քանի որ, կարելի է ասել՝ «նրանք գրկախառնված են եղել» և այդ «գրկախառնվելու» արդյունքում Մուշեղը անկանոն կրակոցներ է արձակում, ինչի հետևանքով էլ մյուսներն էլ են հրազենային վնասվածք ստանում: 

Մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեց նաև, որ Թոփալ Գեղամի քավորը հայտնի գործարար, Շինանյութի Սերգեյն է, մինչդեռ Սերգեյը ոչ թե Գեղամի, այլ նրա տղայի՝ Գոռի քավորն է, ում էլ Սերգեյը տվել է իրեն պատկանող ավտոլցակայանը, որպեսզի աշխատացնի և այդ գումարով հոգա իր սոցիալական խնդիրները: 

Նորատուսցի եղբայրների անունը այդ գործում փորձում են ներքաշել ինչ-որ անձինք, այդ թվում նաև Մուշեղի ընտանիքի անդամները, ովքեր լավ գիտեն, որ 2 տարի առաջ Մուշեղին Նորատուսցի եղբայրները հեռացրել են իրենց շրջապատից ու հիմա այդ մարդիկ, փորձում են զոհերի արյունը օգտագործել իրենց նպատակին՝ փորձելով Նորատուսցի եղբայրներին ներգրավել այս քստմնելի հանցագործության մեջ, մինչդեռ քննչական մարմինների աղբյուրներն ասում են, որ այդ ամենը մտածացին են և փորձում են քննչական մարմնին շեղել բուն հանցագործությունը բացահայտելուց: 

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Թոփալ Գեղամ մականունը Պ. Իսրայելյանը ստացել է, երբ մի քանի տարի առաջ ավտովթարի հետևանքով վնասել է ոտքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Shamshyan.com

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan