Նախարարը չի կարող միջամտել դատավորների գործունեությանը. Արփինե Հովհաննիսյանը՝ Սարի թաղի գործով կալանավորվածների հարազատներին
Այսօր Սարի թաղի հուլիսի 19-ի միջադեպի գործով մի շարք կալանավորվածների հարազատները մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էին, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանըկողմնակալ վերաբերմունք է դրսևորում գործով մեղադրյալների նկատմամբ և միտումնավոր անընդհատ հետաձգում է դատական նիստերը, անհիմն մերժում է միջնորդությունները։
Գործով կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը հայտարարել էր, որ արդարադատության նախարարը պետք է միջամտի։
Tert.am-ը խնդրի վերաբերյալ զրուցեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ։ Նախարարը նշեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ։
Մանրամասները` սկզբնաղբյուրում: