Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է 480.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.51 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 511.19 դրամ (աճել է 0.31 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 6026 դրամ (աճել է 2.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.51 դրամ (աճել է 0.10 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 257.64 դրամ, ոսկի՝ 18,207.75 դրամ, պլատին՝ 14,218.77 դրամ։
Դեկտեմբերի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել