Ողբերգական դեպք Ջերմուկ քաղաքում. Կեչուտի ջրամբարից դուրս են բերել ոստիկանութան 29-ամյա աշխատակցի դին, ով 2 օր առաջ հայր էր դարձել
Դեկտեմբերի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Վայոց Ձորի վարչություն, որ Ջերմուկ քաղաքի Կեչուտի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել:
Նշված վայր են ժամանել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչատրյանի գլխավորությամբ:
Ոստիկանները քաղաքացիների օգնությամբ ջրից դուրս են բերել Ջերուկ քաղաքի բնակիչ, 29-ամյա Սևակ Համբարձումյանի դին, իսկ նշված ջրամբարից Ջերմուկի հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասի բնակիչ, 27-ամյա Գարիկ Հովհաննիսյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Համբարձումյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Ջերմուկի պահպանության բաժանմունքում, ոստիկանության ավագ էր:
Նա 2 օր առաջ աղջիկ երեխա է ունեցել և 2 օր առաջ հայր էր դարձել՝ ունենալով երկար սպասված երեխան: Գրեթե 5 տարի նա և ընտանիքը սպասել էին երեխային:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս. Համբարձումյանը իր ընկերոջ՝ Գ. Հովհաննիսյանի հետ, ռետինե նավակով ափից 30 մետր առաջ են ընթացել դեպի ջրամբար, որպեսզի ձուկ բռնեն և այդ ժամանակ ռետինե նավակը բախվել է սառույցին և պատռվել, ինչից հետո էլ տեղի է ունեցել ողբերգությունը:
Փաստի առթիվ Հայաստաի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
http://shamshyan.com/hy/article/2016/12/08/103509/