Հերթական ողբերգական դեպքը Արտաշատի հիվանդանոցում. 24-ամյա մորը հայտնել են, որ նորածին աղջիկը մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշատի բժշկական կենտրոնում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի, 24-ամյա Հասմիկ Սուքիասյանը աղջիկ է ունեցել, սակայն ծնունդն ընդունող բժշկուհին հարազատներին հայտնել է, որ նորածին աղջիկը մահացած է ծնվել։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարազատներն ասում էին, որ իրենք չեն հավատում բժիշկների հայտնածին, քանի որ Հասմիկը կանոնավոր բուժզննումներ է անցել, մի քանի անգամ ուլտրաձայնային հետազոտություն է անցել նույն հիվանդանոցում և երբևէ չեն հայտնել որ խնդիրներ ունի թե ինքը, թե պտուղը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին նաև, որ նորածնի մահվան մեղավորը բաժնի վարիչ Զեմֆիրան է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
http://shamshyan.com/hy/article/2016/12/12/103811/