Կալանավորվել է 14 տարի շարունակ դստրերին, որդուն և կնոջը սեռական ոտնձգությունների ենթարկած գործարարը
Մոսկվայում ձերբակալվել է 47-ամյա գործարարը, ով 14 տարի շարունակ սեռական ոտնձգությունների է ենթարկել իր կնոջը և երեխաներին:
Komsomolskaya pradva-ի հաղորդմամբ` աղջիկներից մեկը պատմել է, որ հայրը սկսել է սեռական բնույթի բռնությունների ենթարկել իրեն, երբ ինքը մոտ չորս տարեկան է եղել: Հայրը երբեմն հրավիրել է իր ընկերներին, որոնց հետ բռնաբարել է իր անչափահաս երեխաներին:
ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի վարչությունը հայտնել է, որ այժմ իրականացվում է հետաքննություն: Նախնական տվյալների համաձայն` տղամարդը բռնությունների է ենթարկել ոչ միայն իր դստրերին, այլև կնոջը և որդուն:
Նշվում է, որ տղամարդը կալանավորվել է, և հետաքննությունը շարունակվում է: