Կա վարկած, որ «Սիրո և Հավատի» զբոսայգում հայտնաբերված ավտոմատը այն հրազենն է, որով օրեր առաջ դիմակավորված ճիվաղը հարձակվել էր «չենջի» վրա
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամաս գտնվող «Սիրո և Հավատի» զբոսայգում աղբի մեջ հրազեն կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նշված վայրում հայտնաբերել են ԱԿ 74 տեսակի ինքնաձիգ և փամփուշտներ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության փորձաքրեագետը:
Փաստի աթիվ ոստիկանության Մալաթիա –Սեբաստիայի բաժի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ չի բացառվում, որ հայտնաբերված ինքնաշենը լինի այն զենքը, որով դեկտեմբերի 9-ին դիմակավորված ճիվաղը Հարավ-Արևմտյան թաղամասում ավազակային հարձակում էր կատարել տարադրամի փոխանակման աշխատակցի նկատմամբ, սակայն իր սև գործը կիսատ թողնելով՝ դիմել էր փախուստի:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 9-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, ներս էր մտել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 7/385 հասցեում գործող «ՌՄ» մթերային խանութ և կրակոցներ արձակել։
Հանցագործը, ով եղել էր դիմակավորված, ավտոմատն ուղղել էր խանութի ներսում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա և գումար պահանջել։
Տեսնելով, որ աշխատակցուհին դիմադրում է, նա գործի էր դրել ավտոմատը. կրակոցներ էր արձակել, որից հետ իր սև գործը չավարտելով՝ դիմել էր փախուստի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
http://shamshyan.com/hy/article/2016/12/13/103945/
