«Կարմիր կովն իր կաշին չի փոխի». Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է «կոկոնները» տաքացրած վարորդների «յաշիկներով»
Դեկտեմբերի 14-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել հերթական օրինախախտ վարորդների վարած մեծ թվով ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 36 ավտոմեքենա, որոնցից 29-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում։ Նրանց մի մասն էլ կամ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, կամ էլ անտեսել է ճանապարհային երթևեկության կանոնները։
«Գաի պլաշչադկա» տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների, որոնց թվում կան նաև թանկարժեք ու «գոլդ համարանիշներով» ավտոմեքենաներ, վարորդները կատարած օրինախախտումների համար կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ հորդորում է բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում չնստել ավտոմեքենայի ղեկին, ինչպես նաև սթափ վարորդներին՝ չարհամարհել ու չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները, հատկապես ձմռան այս անբարենպաստ եղանակային պայմաններում, ինչը, առաջին հերթին, ելնում է իրենց ու մյուսների անվտանգությունից, այլապես բոլոր օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
http://shamshyan.com/hy/article/2016/12/14/104002/