Զեյթունում 37-ամյա թոռը խոշտանգել է տատին ու հաշմանդամ հորը՝ թքել է նրանց վրա, պարբերաբար դաժան ծեծի ենթարկել
1in.am-ը գրում է .
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ավարտվել է Ալեն Մաթևոսյանի գործի դատական քննությունը:
39-ամյա Ալենը մեղադրվում էր իր ընտանիքի անդամներին խոշտանգելու, ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ պատճառելու համար՝ 2 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 21-ն անց 45-ի սահմաններում Ալենը իրենց բնակարանում թքել է 97 տարեկան տատիկի վրա, հրել-գցել է գետնին ու ոտքով ուժգին հարվածել է զառամյալ տատիկի ազդրին:
Դատական ակտում արձանագրված է, որ Ալենը ամուսնացած չէ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բնակարանում նա ապրել է մանկուց հաշմանդամ, վատառողջ հոր, խորթ մոր, քրոջ և 97 տարեկան տատիկի հետ:
Ալենը պարբերաբար դաժան ծեծի է ենթարկել և խոշտանգել տատին ու հորը, վախի մթնոլորտ հաստատել բնակարանում:
2016 թվականի ապրիլի 16-ին Ալենը դուրս է եկել տանից, երկու օր տուն չի վերադարձել:
Ապրիլի լույս18-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 10-ի սահմաններում, Ալենը ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է տուն:
Ընտանիքի անդամները քնած էին, արթնացել են Ալենի գոռգոռոցներից ու հայհոյանքներից: Սակայն իմանալով, որ Ալենը կարող է անկանխատեսելի վարք դրսևորել, դաժան վերաբերմունք ցուցաբերել իրենց նկատմամբ, ընտանիքի անդամները վախեցել են ձայն հանել:
Մանրամասն՝ http://www.1in.am/2065357.html
