Մարկետոլոգի 11 տոննա բանանը Հայաստան է հասել (ֆոտո)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը պատրատվում էր բանան ներկրել Հայաստան։ Իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ մի գործընկերոջ հետ որոշել է ներկրել 11 տոննա բանան. «Գնումն արված է, ARARAT TRANS-ի ֆուռն արդեն գալիս է դեպի Հայաստան: Քանի որ, ինչպես տեսանք, ներկրողներին խանգարելու դեպքեր իրոք եղել են, ես կփորձեմ ներկայացնել ու պատմել ձեզ ամբողջ գործընթացը: Արդյունքում կտեսնենք, թե իրականությունը վարչապետի ասածն է, թե այլ է»:
Այսօր արդեն 11 տոննա բանանը հասել է Հայաստան։ Վահրամ Միրաքյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի օր Լարսի ճանապարհը փակ լինելուց բացի, որևէ այլ խնդիր՝ կապված ներմուծման հետ, չի եղել․ «Նորմալ, հանգիստ անցել է, մաքսակետում հարցրել են՝ սա էն մարքեթոլոգի բանա՞նն է։ Լավն այն էր, որ վիրուսային էֆֆեկտ ստացավ, ես երբ որ հայտարարեցի, որ բերում եմ, մարդիկ սկսեցին ակտիվանալ, երբ հայտնեցի, որ բարեհաջող հասել է տեղ, դրանից մարդիկ ավելի շատ կակտիվանան և վիրուսային էֆֆեկտը կավելանա»
Միրաքյան խոսքով՝ փոխադրողներ ընկերություններ կան, որոնք արդեն 3 ֆուռ բանան են պատվիրել։ Վահրամ Միրաքյանը նկատեց, որ մեկ այլ տեղ բանանի կիլոգրամը 600 դրամ է, այլ տեղ՝ 800 դրամ։
Լարսում 5 օր մնալուց հետո բանանը ինչ որ ձևով չի վնասվել, ինչպես Վահրամ Միրաքյանը փոխանցեց՝ եթե մի քանի օր էլ ավելի մնար կվնասվեր։