Հենրիխ Մխիթարյան. Կարող եմ ավելի մեծ պատմություն կերտել «Մանչեսթեր Յունայթեդի» և իմ երկրի` Հայաստանի համար
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Այս առթիվ հայ ֆուտբոլիստը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինձ համար մեծ պատիվ է 7-րդ անգամ ճանաչվել Հայաստանի տարվա լավագույն խաղացող: Շնորհակալ եմ ՀՖՖ-ին, ակումբներիս, իմ երկրպագուներին և լրագրողներին` ինձ վստահելու համար:
Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ ֆուտբոլին և հասել զարմանալի նվաճումների: Թեպետ զգում եմ, որ կարող եմ ավելի մեծ պատմություն կերտել «Մանչեսթեր Յունայթեդի» և իմ երկրի` Հայաստանի համար, որին շատ եմ սիրում և որը միշտ իմ մտքերում է», գրել է Մխիթարյանը: