Արմեն Ամիրյանն անդրադարձել է Վանաձորի թատրոնի տնօրենի պաշտոնում Ագնեսա Շահնազարյանի նշանակմանը
Aysor.am-ը գրում է.
Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած տարեվերջյան հանդիպման ժամանակ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վստահեցրեց՝ օրերս կստորագրերի Վանաձորի Դրամատիական թատրոնի նոր տնօրենի նշանակման հրամանը:
«Ավարտվեց Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթը և, թերևս, այսօր կամ վաղը ես կստորագրեմ նոր տնօրենի նշանակման հրամանը: Վանաձորի թատրոնում երկու թեկնածու էին, որոնցից մեկը քննությունը չհանձնեց, երկրորդն էլ Ագնեսա Շահնազարյանն է»,- նշեց նախարարը:
Տեղեկացնենք, որ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում օրեր առաջ աղմուկ էր բարձրացել, ինչի պատճառը թատրոնի նոր տնօրենի նշանակումն էր: Աշխատողները հույս ունեին, որ ժամանակավոր տնօրենի պաշտոնը ստանձնած Հրաչյա Պապինյանը կմասնակցի մրցույթին ու կշարունակի պաշտոնավարել:
Այնինչ, վերջինս չէր մասնակցել մրցույթին, իսկ մրցույթի արդյունքում տնօրեն էր ընտրվել Ագնեսա Շահնազարյանը: