Նավթի գինը համաշխարհային շուկայում հարաբերականորեն կայուն է
Նավթը համաշխարհային շուկայում պահպանել է գնային հարաբերական կայունություն: Այս մասին վկայում են այսօրվա բորսայական էլեկտրոնային սակարկությունների տվյալները: Վերլուծաբանները կարծում են, որ նավթի նման վարքագիծը պայմանավորված է հունվարի մեկից սկսած արդյունահանման ծավալների կրճատման եւ մինչեւ 2% հումքի ծավալի` շուկայում առկա քանակի նվազման հետ: Ըստ այդմ, Brent տեսակի նավթը Լոնդոնի բորսայում մեկ բարելի դիմաց կազմում է $55,15, իսկ WTI տեսակի նավթի մեկ բարելը Նյու Յորքի բորսայում մեկ բարելի դիմաց կազմում է $53,12: Այս վարքագիծը սակայն վերլուծաբանները դեռ լիովին կայուն չեն գնահատում մինչեւ նավթի արդյունահանման ծավալների ռեալ կրճատումը: