Նավթի համաշխարհային գներն անկում են գրանցել
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գներն անկում են գրանցում: Այդ մասին վկայում են աճուրդների տվյալները, գրում է gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսներն անկում են գրանցել 0,54 տոկոսով՝ հասնելով բարելի համար 53,77 դոլարի:
Brent ապրանքանիշի փետրվարյան ֆյուչերսները ICE Futures լոնդոնյան բորսայում նվազել են 0,18 տոկոսով՝ հասնելով բարելի համար 56,12 դոլարի: