Տավուշում դիվերսիոն ներթափանցման փորձի նպատակն Արցախյան հատվածից մեր ուշադրությունը շեղելն էր. Դավիթ Բաբայան
«Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը եղել է ինչպես միշտ, այս օրերին շարունակվել են հրադադարի խախտումները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև՝ մեր մարտական դիրքերի հատվածում:
«Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը»,- ասված էր ՊՆ հաղորդագրության մեջ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: