ՀՀ Նախագահը հրամանագրեր է ստորագրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
Tert.am-ը գրում է.
ՀՀ Նախագահը հոկտեմբերի 28-ին հրամանագրեր է ստորագրել մի շարք անձանց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:
Նախագահի հրամանագրերում ասվում է, որ ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ՀՀ Նախագահը որոշել է՝
Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Կորյուն Գառնիկի Նահապետյանին,Վարդան Սուրենի Այվազյանին, Գագիկ Ենգիբարի Մինասյանին, Վահրամ Վաղինակի Բաղդասարյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Գրիգորի Սարգսյանը ևս պարգևատրվել է այդ մեդալով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
