Շշի Մելոն, Կարամելի Հարութը եւ մյուսները հասկացրել են, որ եթե Ծառուկյանը չվերադառնա, իրենք կգնան ՀՀԿ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորի առիթով ԲՀԿ «գալա» հավաքին փոխադարձ ռեւերանսներից, կենացասացություններից հետո Աբրահամ Մանուկյանի թեւը` Շշի Մելոն, Կարամելի Հարութը եւ մնացյալք, խիստ հստակ հասկացրել են ԲՀԿ ղեկավարությանը` Նաիրա Զոհրաբյանին, որ եթե Գագիկ Ծառուկյանը չվերադառնա քաղաքականություն, իրենք ԲՀԿ-ից դուրս են գալու եւ ՀՀԿ «քվոտայով»` ռեյտինգայինով են մասնակցելու ընտրություններին. Աբոն` Շենգավիթ-Մալաթիա «օկրուգում», Մելոն` Կոտայքում:
Իր հերթին Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ եթե Գագոն չեկավ, ինքը հրաժարական է տալու ԲՀԿ նախագահի պաշտոնից եւ միգուցե այլեւս չզբաղվի քաղաքականությամբ: Ի դեպ երեկ ԲՀԿ նախագահը հայտարարել է, որ ռեյտինգայինով ինքը կառաջադրվի կամ Արաբկիր, կամ Մալաթիա-Շենգավիթ տարածքներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
