Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 13-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 483 դրամ նվազագույն և 484.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 487 դրամ նվազագույն և 488.50 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 510.50 դրամ նվազագույն և 514 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 519.50 դրամ նվազագույն և 523.50 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 7.98 դրամ նվազագույն և 8.15 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 8.30 դրամ նվազագույն և 8.45 առավելագույն փոխարժեքով:
Նշենք, որ մի քանի օր առաջվա` հունվարի 9-ի դրությամբ 1 եվրոն գնվում է 503 դրամ նվազագույն և 508 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 513 դրամ նվազագույն և 520 դրամ առավելագույն փոխարժեքով: