1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Իմ թևերը բաց են ու ես կարողանում եմ թռչել».Լուսին Ղազարյանի «Սեր թևերս» գրքի շնորհանդեսը. PHOTO,VIDEO

Հեղինակի նման բաց, մաքուր, պայծառ ու միևնույն ժամանակ խորը: Այսպես այսօր բնութագրցեին մեր գործընկերուհի՝ լրագրող, բանաստեղծուհի Լուսինե Ղազարյանի «Սեր թևերս» գիքը, մտավորականներն ու նրա բոլոր ընկերներն, ովքեր եկել էին մասնակցելու գրքի շնորհանդեսին: Հեղինակին գրքի ծննդյան առիթով եկել էին շնորհավորելու նրա գործընկերները, մտավորականներ, արվեստագետներ, ազատամարտիկներ, ԵԿՄ անդամներ, և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Բացելով միջոցառումը՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը նկատեց, որ գրադարանն ունի թիմ, որը սովորաբար զբաղվում է շնորհանդեսների կազմակերպման գործով ու ներկայացնում հեղինակին, սակայն սա այն եզակի դեպքն է, երբ ինքն անձամբ է ձեռնամուխ եղել միջոցառման անցկացմանը: 

Հասմիկ Կարապետյանը հիշեց, թե ինչպես է առաջին անգամ Լուսինե Ղազարյանը եկել գրադարան և գիրք խնդրել: Հետո նրա այցելությունները դարձել են հաճախակի, իսկ մի պայծառ օր էլ գրադարանում կազմակերպվել է լրագրողի առաջին գրքի շնորհանդեսը: «Սեր թևերս» բանաստեղծությունների հավաքածուն հեղինակի արդեն երկրորդ գիրքն է, որի շնորհանդեսը կազմակերպվում է այս գրադարանում: Գիրքն իր մեջ ներառում է 59 բանաստեղծություն: Այն տպագրվել է ավելի քան 200 օրինակով: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ով նաև Լուսինե Ղազարյանի գրքի խմբագիրն է, ներկայացնելով ստեղծագործությունները նշեց, որ գրքում արծածված են մտքեր ու խոսքեր, որոնք նոր են գրականության մեջ: «Սա նոր ոճ ու նոր խոսք է գրականության մեջ... Բախտավորություն է՝ լինել այսպիսի գրքի խմբագիր, քանի որ կարդում ես գիրքը ու տաք շունչ է գալիս դեմքիդ»,-ասաց նա և հավելեց, որ գիրքը կարող է ուղենիշ լինել երիտասարդների համար՝ գտնելու իրենց սիրո թևերը:

Հրավիրվածներից շատերը տվեցին Լուսինե Ղազարյանի նկարագիրը, որպես մարդու, ընկերոջ և զինակցի: Մի քանիսն էլ ընթերցեցին բանաստեղծուհու գրքի ստեղծագործությունները, եղան նաև երաժշտական կատարումներ: Հեղինակին շնորհավորելու էր եկել նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Իր խոսքում նա նշեց, որ հպարտ է ներկա լինելու գրքի շնորհանդեսին: Խոսելով գրքի մասին՝ Կարեն Գրիգորյանն ասաց, որ. «Մեր երկիրը ֆինանսների կարիք չունի, այլ սիրո և հույսի կարիք ունի»։ Կարեն Գրիգորյանը հույս հայտնեց, որ «Սեր թևերս» ժողովածուն կդառնա շատերի սեղանի գիրքը: «Ես շնորհավորում եմ քեզ չհուսահատվելու համար, և որ ուժ գտար քո մեջ այս գիրքը հրատարակելու»,-ասաց Էջմիածնի քաղաքապետը: 

Շնորհանդեսի ժամանակ Լուսինե Ղազարյանը ԵԿՄ վարչության կողմից պարգևատրվեց «Եռասերունդ երկրապահ» մեդալով: Այն Լուսինեին հանձնեց ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը: Նա նկատեց, որ Լուսինեն որպես լրագրող, հաճախակի է լինում դիրքերում, հանդիպում զինվորներին ու սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Նկատենք, որ Լուսինեն սահմանին եղել նաև ապրիլյան քառօրյայի ժամանակ:

Լուսինե Ղազարյանի ընկեր, գործընկեր ու նրա ընտանիքի լավ բարեկամ, լրագրող Գայանե Զարգարյանն էլ, մեզ հետ զրույցում նշեց, որ կրկնակի հուզված է, բայց նաեւ շատ ուրախ, որ իր լավ ու թանկ ընկերոջ՝ Լուսինե Ղազարյանի երկրորդ «Ծննդյան Տարեդարձ»-ն է, ով այնքան լույս, ջերմություն ու հույս պարգեւեց ներկաներին, իսկ նրա կողմից լույս աշխարհ եկած բանաստեղծությունների ժողովածուն թակեց ժամանակակից գրականության դուռը: 
«Մեր օրերում իսկապես հազվագյուտ է նման հաջողություն արձանագրելը, ու նաեւ այնքան ոգեւորող, որ իմ սիրելի գործընկերուհի, իմ լավ ընկերուհի, բանաստեղծուհի Լուսին Ղազարյանը կարողանում է ապրել ու ապրեցնել, լույս ու խինդ պարգեւել իր ամեն մի տողով, գրչով, իր ասելիքով՝ որն այնքան հարուստ է ու անկաշառ:
Լուսինեի հոգու ներկապնակը իսկապես շատ գունեղ է. այնտեղ ե'ւ կյանք կա, ե'ւ տխրություն, ե'ւ ցավ, ե'ւ թռիչք, ե'ւ բերկրանք… Եվ  ամենակարեւորը` կա ՍԵՐ, որն էլ մարդուն միշտ թեւեր է տալիս: Ուզում եմ նա միշտ «թռչի»՝ իր թեւերով ու այն սիրով, որով նա լցնում է իր շրջապատը»,-իր խոսքում նկատեց Լուսին Ղազարյանի գործընկերուհին: 

Իր մայրիկին խոսք ուներ ասելու նաև Լուսինե Ղազարյանի որդին՝ Արայիկը: Նա գրքի բանաստեղծություններից մեկի հիման վրա գրել էր երաժշտություն: «Բանաստեղծության բառերը մի քիչ փոփոխել էի, ու երբ այս երգն առաջին անգամ կատարեցի մայրիկիս մոտ, ասաց՝ երգիդ մեջ ծանոթ բառեր կան… հետո ասացի որ դա իր բանաստեղծությունն է, ու նա շատ հավանեց այդ ստեղծագործությունս»,-հրավիրվածներին իր երգի պատմությունը ներկայացրեց Արայիկը, ով այն կատարեց կիթառի նվագակցությամբ:

Որդին հպարտ էր իր մոր հաջողության համար, մայրը հուզված՝ որդու ջերմ խոսերից: Շնորհակալություն հայտնելով բոլորին ժամանակ գտնելու և իր գրքի շնորհանդեսին մասնակցելու համար՝ Լուսինե Ղազարյանը նկատեց, որ իրեն և իր հեղինակած գրքին ուղղված դրվատանքի խոսքեր լսելիս՝ նոր մտքեր ու տողեր ծնվեցին իր մեջ: «Ինձ համար կյանքում ամենակարևորը ծնունդն է: Կյանքում երեք արարում, ծնունդ եմ ունեցել՝ որդուս և երկու գրքերիս: Վերջին այս գիրքս բաղկացած է երեք մասից «Սեր թևերս», «Գրավադրված երջանկություն» և «Իմ հասցեն՝ Մոռացում»: Ինչո՞ւ գրավադրված երջանկություն, քանի որ մարդիկ շատ հաճախ իրենց զգացմունքները զոհաբերում են կյանքում տեղի ունեցող իրական երևույթներին»,-ասաց Լուսինե Ղազարյանը:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan