Սահմանամերձ մարզերը` խոշորացույցի տակ
Սահմանամերձ մարզերը` խոշորացույցի տակ
Հայաստանում իրականացվող մի շարք տնտեսական ծրագրեր բաժին են ընկնում մարզերին: Առավել ուշադրություն է դարձվում սահմանամերձ մարզերին, որտեղ բնակչությանը տրվում է տարատեսակ աջակցություն:
Ներկայումս Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում իրականացման ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր,
որոնք ուղղված են անասնապահության զարգացմանը:
Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին «Խոյի աղբյուր» կոչվող արոտավայրում կառուցվել է ջրարբիացման համակարգ: Ծրագրի շրջանակներում նաև բացվել է անասնաբուժական կետ, որտեղ անվճար դեղեր են տրամադրվում անասնապահական տնտեսություններին:
Սպասվում է, որ այս տարվա ձեռքբերումներից մեկը կլինի նոր գյուղտեխնիկայի շահագործումը: Ծրագրի մեկ այլ կետի համաձայն սպասվում է, որ ջրարբիացվեն նոր արոտներ, ինչպես նաև կբարձրացվի խոշոր եղջերավորների մթերատվությունը: