Չի բացառվում, որ Արամ Սարգսյանը առաջադրվի ոչ թե Արարատի մարզում, այլ Սյունիքն ու Վայոց Ձորն ընդգրկող ընտրատարածքում
«Չի բացառվում, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվի ոչ թե հարազատ Արարատի մարզում, այլ Սյունիքն ու Վայոց Ձորն ընդգրկող ընտրատարածքում։ Դաշինքում կարծում են, որ այսպես, թե այնպես հարազատ մարզում Արամ Սարգսյանի գործոնն աշխատելու է, հետևաբար, պետք է մտածել այն տեղերի մասին, որտեղ անցողիկ թեկնածու չունեն։ Իսկ Արարատում «Ելք»–ի թեկնածուներից է Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևանյանը, որն Արամ Զավենիչի ընկերն է և մարզում մեծ հեղինակություն ունի։ Չի բացառվում, սակայն, որ նրան խոչընդոտեն մարզի հեղինակությունները, փորձեն ճնշումներ գործադրել՝ եթե «Ելք»–ն Արարատում մնա առանց վառ թեկնածուների, ապա Արամ Սարգսյանը կառաջադրվի հարազատ մարզից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։
