Պարզվել է կուրսանտի մահվան պատճառը. նրա մոտ ախտորոշվել է «սուր սրտային անբավարարություն, թոքային այտուց»
Tert.am-ը գրում է.
Վարույթն իրականացնող մարմինն ստացել է պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի մահվան պատճառի վերաբերյալ նախնական ախտորոշումը։ Ըստ դատաբժիշկների՝ Ս. Ափինյանի մոտ ախտորոշվել է «սուր սրտային անբավարարություն՝ չճշտված, թոքային այտուց», ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
