«ՀՀԿ-ն է ինձանից հեռացել, ես չեմ հեռացել». Վարդան Ղուկասյանը կառաջադրի թեկնածությունը «Ծառուկյան դաշինքով»
Tert.am-ը գրում է.
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Tert.am-ի զրույցում հաստատեց տեղեկությունը, որ պատրաստվում է առաջադրել թեկնածությունը «Ծառուկյան դաշինքով»:
«Այո, այո որոշում կայացրել եմ, առաջադրվում եմ Ծառուկյան դաշինքի կողմից ռեյտինգային ցուցակով»,-ասաց Ղուկասյանը՝ հավելելով, թե կուսակցական չի դառնում. «Դաժե մի տեղ էլ մտնեմ կուսակցության մեջ, էլի կուսակցական չեմ, ես հոգեպես կուսակցական չեմ, հասկացա՞ր, ես ժողովրդական եմ»:
Հարցին, թե այսպիսով՝ լքո՞ւմ է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, Ղուկասյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն է ինձանից հեռացել, ես չեմ հեռացել: 5 տարի առաջ, ինչքան ես գիտեմ, դուրս եմ եկել, իսկ եթե դիմումս էդպես չի ներկայացված, ես հիմա նորից կգրեմ դիմում, ի՞նչ խնդիր կա, կարևորն իմ որոշումն է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ