ՀՔԾ-ն դեռ որոշում չունի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայհոյանքների ու նրա եղբոր` նռնակ նետելու առթիվ
Tert.am-ը գրում է.
Հուլիսյան դեպքերից 7 ամիս անց Հատուկ քննչական ծառայությունը դեռ որոշում չի կայացրել ոստիկանների՝ մասնավորապես փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և նրա եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի մասով:
Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասացին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ նշված ոստիկանների ենթադրյալ հանցագործությունների գործը միացվել է լրագրողների դեմ կիրառված բռնությունների գործին՝ մեկ վարույթում, իսկ այդ գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում. որևէ մեկին դեռ մեղադրանք չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ Խորենացի փողոցում ու Սարի թաղում ցուցարարների հանդեպ ոստիկանների, մասնավորապես փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի՝ կիրառած բռնության ու հայհոյանքների, ինչպես նաև նրա եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի մասով կան համացանցում տարածված տեսանյութեր և նկարներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
