Նավթը համաշխարհային շուկայում սկսել է էժանանալ
Նավթը Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սկսել է էժանանալ: Այս մասին են վկայում էլեկտրոնային սակարկությունների բորսայական տվյալները: Ըստ այդմ, Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթի մեկ բարելն արժի $52,84: Գնանկումը կազմում է 0,68%: Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելը էժանացել է 0,57% եւ կազմում է $55,65: